Xiaomi-ի ստեղծած խելացի ժամացույցը Apple Watch-ի մրցակիցը կլինի
Լուրեր |
Չինական Xiaomi ընկերությունը նախատեսում է ներկայացնել իր առաջին խելացի ժամացույցը, որը կաշխատի Google-ի Wear OS օպերացիոն համակարգով և փաստացի Apple Watch-ի մրցակիցը կլինի, այս մասին հայտնում է Xiaomiui պորտալը։
Նշվում է, որ M2235W1 կոդային անունով սարքն արդեն ստացել է EEC և TUV PLS սերտիֆիկացում, և հիմա այն հայտնվել է կորեական NRRA կարգավորիչի տվյալների բազայում, ինչը վկայում է ժամացույցի մոտալուտ թողարկման մասին։
Ըստ լուրերի՝ նոր Xiaomi խելացի ժամացույցը կունենա SIM քարտի կամ e-SIM-ի աջակցություն, ինչը թույլ կտա օգտատերերին զանգեր կատարել անմիջապես ժամացույցով՝ առանց սմարթֆոնին միանալու։
Այս պահին սարքի մասին այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Ենթադրվում է, որ ժամացույցը կթողարկվի Xiaomi Watch անվամբ, սակայն սարքի իրական անունը դեռ հայտնի չէ։
Wear OS-ը խելացի ժամացույցների օպերացիոն համակարգ է, որն օգտագործվում է Samsung-ի, Google-ի և այլ խոշոր արտադրողների կողմից: Wear OS-ի առավելություններից է տարբեր հավելվածներ տեղադրելու հնարավորությունը, ինչը հնարավոր չէ տարբեր ֆիթնես թրեքերի դեպքում։
NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Huawei ընկերությունն արտադրել է Huawei Watch 4 խելացի ժամացույց, որն առաջին անգամ կստանա ոչ ինվազիվ գլյուկոմետր, որի միջոցով հնարավոր կլինի չափել արյան բաղադրության մեջ շաքարի մակարդակը՝ առանց մարդու մաշկը ծակելու։ Խելացի ժամացույցը նաև կստանա շափյուղե ապակի և կունենա արբանյակային կապի աջակցություն։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․