Ստեղծվել է ԱԲ մոդել, որը ճշգրիտ կերպով բացահայտում է թոքերի քաղցկեղը վաղ փուլում
Լուրեր |
Մի խումբ բժիշկներ, գիտնականներ և հետազոտողներ ստեղծել են արհեստական բանականության մոդել, որը կարող է ճշգրիտ բացահայտել քաղցկեղը վաղ փուլում, ինչը, նրանց կարծիքով, կարող է արագացնել հիվանդության ախտորոշումը և հիվանդների բուժումը,- գրում է News.am Tech-ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի քաղցկեղից մահանում է մոտ 10 միլիոն մարդ կամ գրեթե յուրաքանչյուր վեցերորդը։ Այնուամենայնիվ, շատ դեպքերում հիվանդությունը կարող է կասեցվել, եթե հայտնաբերվի վաղ փուլում, իսկ պացիենտն արագ բուժում ստանա։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Royal Marsden NHS հիմնադրամի, Լոնդոնում գտնվող Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի և Լոնդոնի կայսերական քոլեջի փորձագետների մշակած ԱԲ մոդելը կարող է որոշել, թե արդյոք համակարգչային տոմոգրաֆիայի սկանավորման արդյունքում հայտնաբերված անոմալ գոյացությունները չարորակ են, թե ոչ: Ըստ հետազոտության, որի արդյունքները հրապարակվել են Lancet eBioMedicine-ում, այս ալգորիթմն ավելի արդյունավետ է գործում, քան ներկայիս մեթոդները:
«Հուսով ենք, որ ապագայում այն կբարելավի վաղ հայտնաբերման հնարավորությունը և քաղցկեղի բուժումը պոտենցիալ կերպով ավելի հաջող կդարձնի՝ բացահայտելով բարձր ռիսկայնության հիվանդներին, որպեսզի նրանք ավելի վաղ փուլում միջամտություն ստանան»,- ասել է Royal Marsden-ի կլինիկական ուռուցքաբանության ռեգիստրատոր, բժիշկ Բենջամին Հանթերը։
Արհեստական բանականության ալգորիթմը մշակելու համար թիմը ռադիոմիկայի կիրառմամբ օգտագործել է թոքերի մեծ հանգույցներ ունեցող մոտ 500 հիվանդի համակարգչային տոմոգրաֆիայի տվյալները: Այս տեխնիկան կարող է սկանավորված պատկերներից վեր հանել կենսական նշանակության տեղեկություն, որոնք մարդու աչքը կարող է դժվարությամբ նկատել: Այնուհետև ԱԲ մոդելը փորձարկվել է՝ պարզելու, թե արդյոք այն կարող է ճշգրիտ բացահայտել քաղցկեղածին հանգույցները:
Հետազոտողների թիմն ընդգծել է, որ ուսումնասիրությունը դեռ վաղ փուլում է, և դեռ լրացուցիչ թեստավորում պետք է անցնի նախքան առողջապահական համակարգերում ներդրվելը։ «Ըստ այս նախնական արդյունքների՝ մեր մոդելը, կարծես, ճշգրտորեն բացահայտում է թոքերի քաղցկեղածին մեծ հանգույցները։ Հաջորդիվ մենք նախատեսում ենք տեխնոլոգիան փորձարկել կլինիկայում թոքերի մեծ հանգույցներ ունեցող հիվանդների վրա՝ տեսնելու, թե արդյոք այն կարող է ճշգրիտ կանխատեսել թոքերի քաղցկեղի ռիսկը»,- ասել է Բենջամին Հանթերը։
Ուսումնասիրության առաջատար գիտնական Ռիչարդ Լին ասել է, որ այս աշխատանքով հույս ունեն նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ նպաստել քաղցկեղի վաղ հայտնաբերմանը, քանի որ մարդիկ, ում մոտ թոքերի քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլում, հավանական է, որ դեռ ապրեն հինգ տարի, համեմատած նրանց հետ, ում մոտ քաղցկեղը ուշ է ախտորոշվել։
«Սա նշանակում է, որ առաջնահերթ կերպով պետք է ուղիներ գտնել հիվանդության հայտնաբերումն արագացնելու համար, և այս հետազոտությունը, որն առաջինն է, որ մշակում է ռադիոմիկայի մոդել, որը հատուկ կենտրոնացած է թոքերի մեծ հանգույցների վրա, կարող է մի օր աջակցել կլինիկաներին՝ բացահայտելու բարձր ռիսկային հիվանդներին»,- ասել է նա: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հունվարի 20-ի կարևոր լուրերը
2026/01/20/ 19:19 -
Քաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում և Կենտրոնական բանկում
2026/01/20/ 17:21 -
Թրամփը խոստացել է 200 % մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինու և շամպայնի նկատմամբ
2026/01/20/ 15:56 -
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների էական մասը կպահպանվի. հնարավոր ռիսկերը՝ ՀՀ տնտեսության համար. զեկույց
2026/01/20/ 15:45 -
ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր․ ՊԵԿ
2026/01/20/ 13:12 -
Կիբերոստիկանությունը զգուշացնում է․ Հայաստանում կրկին տարածվում է WhatsApp հաշիվների զանգվածային «գողությունը»
2026/01/20/ 12:53 -
18,3 տրիլիոն դոլար՝ մի քանի ձեռքերում․ անհավասարության վտանգավոր աճը աշխարհում
2026/01/20/ 12:44 -
ՀՀ արտաքին հետախուզությունը գրեթե անհավանական է համարում 2026-ին Հայաստան–Ադրբեջան ռազմական էսկալացիան
2026/01/20/ 12:37 -
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 27 տարին լրացած և զինծառայություն չանցած քաղաքացիներին վերաբերող օրենքի նախագիծը
2026/01/20/ 12:30 -
Մեծ Բրիտանիան քննարկում է անչափահասների համար սոցիալական ցանցերի արգելքը՝ Ավստրալիայի օրինակով
2026/01/20/ 12:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․