ABNews

Մարտին 851 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ

Լուրեր | 2023/04/25 05:00

Մարտին 851 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ
ՊԵԿ-ը ներկայացնում է 2023թ. մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 851 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է շուրջ 305.9 մլն դրամի չափով տուգանք: ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկն՝ այստեղ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը