2022-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանից արտահանումը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77,7 տոկոսով
Լուրեր |
Հայաստանից արտահանումը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77,7 տոկոսով՝ կազմելով 5 մլրդ 360,1 մլն դոլար։ Այս մասին նշված է «2022 թվականին Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցում,- գրում է News.am-ը։
2022 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է 5,7 տոկոսով անկում, իսկ 2021 թվականի դեկտեմբերի համեմատ՝ գրեթե կրկնակի աճ՝ 90,2 տոկոսով։ 2022 թվականի հունվար-դեկտեմբերին դրամային արտահայտությամբ արտահանումը կազմել է 2 տրլն. 270.6 մլրդ դրամ։
«Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 8 մլրդ 768,7 մլն դոլար՝ 2021 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ գրանցելով 63,5 տոկոս աճ։ 2022 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ներմուծումն աճել է 1,6 տոկոսով, իսկ 2021 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 60,2 տոկոսով։ Դրամային արտահայտությամբ ներմուծումը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 3 տրլն 733,4 մլրդ դրամ»,- նշվում է հաշվետվության մեջ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․