Մետրոյի աշխատանքը խաթարած փլուզման պատճառով «Երևան ալրաղաց»-ը կտուգանվի 1.5-2 մլն դրամով
Լուրեր |
«Երևան ալրաղացը», որի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքով խաթարվել էր մետրոյի աշխատանքը, կտուգանվի 1.5-2 մլն դրամով,- գրում է ejc.am-ը։
Այս մասին գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը:
Ասատրյանն ասաց, որ «Երևան ալրաղաց» ՓԲԸ-ին նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին տրվել է 24 պահեստարանների քանդման թույլտվություն, որի ժամկետը լրացել է այս տարի մարտի 9-ին: «Ժամկետի լրանալուց հետո քանդման աշխատանքները շարունակվել են, որի արդյունքում տեղի է ունեցել փլուզում: Հիշյալ փաստի կապակցությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության նկատմամբ, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի, Հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմվել է արձանագրություն, որի տույժի չափը կազմում է 1.5-2 մլն դրամ»,-ասաց վարչության պետը:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացվում է նաև լրացուցիչ վարչարարություն՝ սեփականատիրոջից պարզաբանումներ ստանալու և լրացուցիչ արձանագրություն կազմելու նպատակով:
Ասատրյանը հայտնեց, որ առաջին ծանուցումն ուղարկվել է ապրիլի 7-ին՝ ընկերության տնօրենին թվով 2 հասցեներով: Ծանուցումը տնօրենը չի ստացել, սակայն հաջորդ ծանուցման լսումների օրը նշանակվել է այսօր՝ ապրիլի 17-ը:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց շարունակել ընթացքը:
Փլուզման հետևանքով ապրիլի 1-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատել էր արտակարգ ռեժիմով, քանի որ քարերը թափվել էին նաև մետրոյի գծերի վրա։ Ապրիլի 3-ն Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի հասարակական կարգի ապահովման բաժնի աշխատակիցներին հանձնարարել էր ամենախիստ պատժի ենթարկել փլուզման մեղավորներին։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․