FTX-ը կարող է վերսկսել աշխատանքը. արդեն վերականգնել է $7,3 մլրդ-ի ակտիվներ
Լուրեր |
FTX սնանկացած կրիպտոբորսան կարողացել է վերականգնել $7,3 մլրդ-ի չափով իր լիկվիդային ակտիվները, ներառյալ կանխիկ գումար, կրիպտոարժույթ և ներդրումային ապրանքներ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղումով կրիպտոբորսայի փաստաբան Էնդի Դիտդերիխին։
Այս գումարները, ամենայն հավանականությամբ, կվերադարձվեն FTX-ի հաճախորդներին և ներդրողներին: Ավելին, հնարավոր է, որ բորսան վերսկսի իր աշխատանքը. ներկայումս բորսայի իրավաբանները բանակցում են բաժնետերերի և ներդրողների հետ։
Դիտդերիխի խոսքով՝ շուկայում իրավիճակը կայունացել է, ինչին նպաստել է նաև կրիպտոարժույթի փոխարժեքի աճը։ Հնարավոր վերաբացման մասին որոշումը կարող է ընդունվել արդեն այս տարի, և եթե այն դրական լինի, ապա FTX-ը կսկսի գործել 2024 թ. երկրորդ եռամսյակում։ Ամեն ինչ, ըստ փաստաբանի, սակայն կախված կլինի նրանից, թե արդյոք կրիպտոբորսան կկարողանա միջոցներ գտնել աշխատանքի վերսկսման համար։
Կրիպտոբորսան այժմ աշխատում է նաև սնանկությունից դուրս գալու ծրագրի վրա, որը պետք է ներկայացվի մինչև այս տարվա հուլիսի 1-ը։
Նշենք, որ Դիտդերիխի այս հայտարարության ֆոնին FTX թոքենի գինը $1,32-ից բարձրացել է $2,74-ի, սակայն հետո մի փոքր նվազել մինչև $2,28։
Հիշեցնենք, որ FTX-ը սնանկացել է 2022 թ․ նոյեմբերին։ Սնանկացումից ընդամենը երկու ամիս առաջ այս կրիպտոբորսան գնահատվում էր $32 մլրդ դոլար, իսկ դեկտեմբերին դրա արժեքը նվազել էր մինչև $1 մլրդ:
FTX-ի հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդին ներկայումս ավելի քան մեկ տասնյակ մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ խարդախության և անփութության: Բորսայի մի քանի նախկին թոփ-մենեջերների նկատմամբ նույնպես հետաքննություն է իրականացվում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․