Tesla-ն կբացի Megapack մարտկոցների նոր գործարան
Լուրեր |
Tesla-ն հայտարարել է Շանհայում նոր գործարանի բացման մասին՝ Megapack մարտկոցներ արտադրելու համար: Ավտոարտադրողը նախատեսում է գործարանի աշխատանքը սկսել երրորդ եռամսյակում, իսկ արտադրությունը՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակում,-գրում է fintech.am-ը։
Բացի Շանհայում գոյություն ունեցող էլեկտրական մեքենաների հսկայական գործարանից, նոր գործարանն ի սկզբանե տարեկան կարտադրի 10,000 Megapack միավոր, ինչը համարժեք է մոտավորապես 40 ԳՎտ/ժ էներգիայի:
Շանհայի նոր գործարանի միջոցով Tesla-ն կօգտվի Չինաստանի մարտկոցների մատակարարման աշխարհում առաջատար շղթայից՝ ավելացնելու իր արտադրությունը: Միաժամանակ նախատեսում են նվազեցնելու Megapack լիթիում-իոնային մարտկոցների համար նախատեսված ծախսերը: Սա կբավարարի ամբողջ աշխարհում էներգիայի պահպանման աճող պահանջարկը, որն ակտիվորեն անցնում է ավելի շատ վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմանը:
Tesla-ն իր եկամուտների մեծ մասը ստանում է էլեկտրական մեքենաների բիզնեսից, սակայն Իլոն Մասկը պարտավորվել է զարգացնել իր արևային և մարտկոցների բիզնեսը:
Ներկայումս Tesla-ն ունի մեգաֆաբրիկա Լաթրոպում՝ Կալիֆորնիա, որն ունակ է տարեկան արտադրել 10,000 Մեգապակ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը (տեսանյութ)
2026/05/08/ 14:27 -
Հանտավիրուսը տարածվում է․ ինչ իրավիճակ է Հայաստանում
2026/05/08/ 14:07 -
ԿԲ-ն հաստատել է 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը
2026/05/08/ 14:02 -
Հորմուզի «թակարդը». թվեր և փաստեր
2026/05/08/ 12:18 -
Կասեցվել է լցակայանի շահագործումը
2026/05/08/ 12:16 -
ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել օրենքի շրջանակներում (տեսանյութ)
2026/05/08/ 12:13 -
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ
2026/05/08/ 12:10 -
Brent-ը կրկին հատեց 100 դոլարի սահմանը
2026/05/08/ 12:08 -
Տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը. ՊԵԿ
2026/05/08/ 12:05 -
Երբ ճամփորդությունը սկսվում է ճիշտ քարտից
2026/05/08/ 11:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․