ABNews
Նորից երկինք են բարձրանում «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության տարբերանշանով օդանավերը
Լուրեր | 2023/03/13 08:40

Նորից երկինք են բարձրանում <<Հայկական ավիաուղիներ>> ավիաընկերության տարբերանշանով օդանավերը: Հին անունն ու բրենդը վերադառնում է, բայց նոր` մասնավոր ընկերության տեսքով: Զվարթնոց միջազգային օդանավակայանից ընկերության առաջին չվերթը` Մոսկվա: Ուղեվորներից շատերի համար նույնպես անակընկալ էր:
Գինը լավն էր, չվերթի ժամը հարմար: <<Հայկական ավիաուղիներ>> ավիաընկերության օդանավով Երեվանից Մսկվա թռչող ուղեվորները մեծ հույս ունեն. իրենց ընտրությունը կարդարացվի: Ու մինչև օդանավը երկինք կբարձրանար , առաջին ուղեվորին վստահության համար շնորհակալություն են ասում:
Ուղեվորները Մոսկվա են թռչելու 220 տեղանոց Ա 321 օդանավով: Ընկերությունը հիմա ունի այդպիսի երկու թարմ օդանավ: Մինչեվ տարեվերջ <<Հայկական ավիաուղիներ>>-ը կունենա 5 օդանավ ` ընդհուպ 400 տեղանոց Ա230:
Ընկերության մոտ 50 տարվա փորձառու ավիատոր տնօրենն ասում է չվացուցակում հիմա 18 ուղղությամբ թռիչքներ կան: Առայժմ միայն Ռուսաստանի բոլոր օդանավակայաններ: Նույն` մրցունակ տարբերակով շատ շուտով թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի. կգնան Բեյրույթ, Թելավիվ, Մալդիվի, Կանադա:
<<Հայկական ավիաուղիներ>> ավիաընկերությունը մրցակացությունից չի վախենում. Ճիշտ հակառակը. Դրա առկայությունից, ասում են, կշահի ուղեվորը: Մտավախությունը, թե կարճ կյանք են ունենալու, համարում են հիմնազուրկ:
https://www.youtube.com/watch?v=iAJRzwR8nfg
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
