Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Micron Technology-ի բաժնետոմսի արժեքը բարձրացել է ավելի քան 23%-ով՝ մարտի 28-ի դրությամբ կազմելով 118 ԱՄՆ դոլար: Պատճառը կայանում է նրանում, որ հիշողության չիպեր արտադրող ընկերությունը ներկայացրել է իր ֆինանսական հաշվետվությունը եկամուտների մասին, որը գերազանցել է բոլոր ակնկալիքները: Ընկերությունը երկար ժամանակ պայքարում էր կիսահաղորդիչների արտադրության ոլորտի անկման դեմ, սակայն AI-ի մեծ պահանջարկը օգնեց հաղթահարել այդ մարտահրավերները:  Թեև AI-ի բումի մեծ մասը բաժին է հասել Nvidia-ին, ներդրողները կարծես թե սկսել են գիտակցել, որ չիպեր արտադրողների մեջ կլինեն բազմաթիվ հաղթողներ, և Micron-ը կարող է դառնալ նրանցից մեկը:
  Ֆրանսիական Renault ավտոարտադրողը քննարկումների մեջ է պոտենցիալ գործընկերների հետ՝ օգտագործված էլեկտրական մեքենաների մարտկոցներից լիթիումի և այլ մետաղների վերամշակման ուղղությամբ: Չնայած մեքենաների մասերի վերամշակումն ունի լայն տարածում, Renault-ը նպատակ ունի դառնալ առաջին եվրոպական ավտոարտադրողը, որը նաև կվերամշակի մարտկոցները արդյունաբերական նպատակով:  Ըստ ընկերության՝ մետաղների վերամշակման արդյունքում ծախսերը զգալիորեն կկրճատվեն, որոնք կազմում են մարտկոցի արժեքի 70%-ը: Մարտկոցներն իրենց հերթին կազմում են մեքենայի արժեքի մինչև 40%-ը։ Չնայած էլեկտրական մեքենաների արտադրության հարցում Renault-ն զիջել է իր դիրքերը Tesla-ին և մի քանի չինական ապրանքանիշերի, նրա Renault և Dacia ապրանքանիշերը շարունակում են մնալ առաջատար Եվրոպայի EV շուկայում: Renault-ի մեկ բաժնետոմսի արժեքը մարտի 25-ի դրությամբ կազմել է 46 ԱՄՆ դոլար:

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից