«3+3» տարածաշրջանային հարթակի երկրների ԱԳ նախարարների հաջորդ նիստի անցկացման վայրի վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն Հայաստանն ու Ադրբեջանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը՝ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:
Մանրամասները.
Փորձագիտական մակարդակ. Հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում մեկնարկել է «3+3»-ի փորձագիտական ուղղությունը, որին մասնակցել են քաղաքագետներ տարածաշրջանի բոլոր վեց երկրներից, այդ թվում՝ Վրաստանից:
Էներգետիկ ուղղություն. Հոկտեմբերին Մոսկվայում՝ «Ռուսական էներգետիկ շաբաթ» ֆորումի շրջանակում, նախատեսվում է ձևաչափի առաջին հանդիպումը՝ էներգետիկ համագործակցության հարցերով:
«3+3» ձևաչափում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան + Ռուսաստան, Թուրքիա, Իրան) գործնական փոխգործակցությունն ընդլայնվում է՝ ներառելով նաև էներգետիկ և փորձագիտական ուղղությունները:


