LinkedIn-ը փորձարկում է TikTok-ի նման վիդեոներ
Լուրեր |
LinkedIn-ը փորձարկում է TikTok-ի նման կարճ ֆորմատով նոր վիդեո հոսք, ընկերությունն այս տեղեկությունը հաստատել է TechCrunch-ին:
LinkedIn-ը միանում է բազմաթիվ այլ հայտնի հավելվածների, որոնք գործարկել են իրենց կարճ վիդեո հոսքերը TikTok-ի կտրուկ աճից հետո, ներառյալ Instagram-ը, YouTube-ը, Snapchat-ը եւ Netflix-ը:
Այսպիսով LinkedIn-ում կարող է ավելանալ նոր բաժին, որը նվիրված է ուղղահայաց ֆորմատով կարճ տեսանյութերին, որոնք կարելի է արագ թերթել։ Հնարավոր կլինի հավանել տեսանյութը, թողնել մեկնաբանություն կամ կիսվել այլ օգտատերերի հետ: Ընկերությունը չի մանրամասնել, թե ինչպես է համակարգը որոշում՝ տեսանյութերը ցուցադրել օգտատերերին:
LinkedIn-ի տեսանյութերի հոսքը կենտրոնացած կլինի կարիերայի եւ մասնագիտական աճի վրա: Դրա նպատակն է խթանել ներգրավվածությունը հարթակում։
Microsoft-ին պատկանող LinkedIn-ն ասում է, որ տեսանյութերը դառնում են իր օգտատերերի ցանկալի ձեւաչափերից մեկը՝ մասնագետներից եւ փորձագետներից սովորելու համար, այդ պատճառով այն օգտատերերի համար փորձարկում է նոր ձեւաչափ։ Գործառույթը դեռեւս փորձարկման փուլում է եւ հասանելի չէ օգտատերերի մեծամասնությանը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
2026/01/23/ 16:27 -
Հայաստանի արտաքին առևտուրը՝ 2025-ին․ կտրուկ անկում և շուկաների անհավասար զարգացում
2026/01/23/ 16:10 -
Պարենային շուկան ճնշման տակ է․ մատակարարման պակասը փոխում է խաղի կանոնները
2026/01/23/ 15:50 -
Բենզինի որակ, խաղալիքների անվտանգություն և տուգանքներ․ վերահսկողության արդյունքները
2026/01/23/ 15:38 -
Սոցիալական նպաստ, որը գոյություն չունի․ TikTok-ում նոր խարդախ սխեմայի վտանգները
2026/01/23/ 14:31 -
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը
2026/01/23/ 12:49 -
2025-ին վառելիքի շուկայում ստուգումների զգալի մասում արձանագրվել են չափագիտական խախտումներ
2026/01/23/ 12:48 -
ԱՄՆ-ն ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը
2026/01/23/ 12:45 -
Վրաստանի վարչապետը հայտարարել է Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալների բազմակի աճի մասին
2026/01/23/ 12:41 -
Ղարաբաղում մնացած հայերը վերադարձել են Հայաստան
2026/01/23/ 12:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․