ՄԱԿ-ը առաջին անգամ բանաձև է ընդունել արհեստական բանականության մասին․ ի՞նչ է այն ենթադրում
Լուրեր |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ առաջին բանաձևն է ընդունել։ ԱՄՆ-ի առաջարկած փաստաթուղթը ԱԲ-ի ոլորտում գլոբալ համագործակցության կոչ է անում. երկրները, որոնք սատարել են դրան, ըստ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի, չեն ցանկանում թույլ տալ, որ «ԱԲ-ն վերահսկի մարդկանց»:
Բանաձևը, որը կոչվում է «Պաշտպանված, անվտանգ և հուսալի արհեստական բանականության համակարգերի օգտագործումը հանուն կայուն զարգացման», ներկայացրել է ԱՄՆ-ը և համահովանավորել են 120 պետություններ:
«Այսօր ընդունված բեկումնային բանաձևն ամրապնդում է գլոբալ կոնսենսուսը պաշտպանված, անվտանգ, վստահելի ԱԲ համակարգերի վերաբերյալ, որոնք նպաստում են կայուն զարգացմանը և հարգում են հիմնարար ազատությունները»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
Փաստաթուղթը նպատակ ունի ապահովել, որ մարդիկ վերահսկեն ԱԲ-ը, այլ ոչ թե հակառակաը։ Այն կոչ է անում ներգրավել զարգացող երկրներին թվային վերափոխման ջանքերում, հարգել մտավոր սեփականության իրավունքները, պաշտպանել անձնական տվյալները, ապահովել ԱԲ-ի թափանցիկությունը, կանխատեսելիությունը և հուսալիությունը, խթանել ավտոմատացված որոշումների նկատմամբ մարդկային վերահսկողությունը:
ԱԲ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի առաջին նիստը կայացել է 2023-ի հուլիսին։ Կազմակերպության գլխավոր քարտուղարը սատարել էր գործակալություն ստեղծելու առաջարկը, որը կձևավորի ԱԲ-ի կարգավորման գլոբալ ստանդարտներ։ Անցյալ շաբաթ ԵՄ-ում ընդունվել է աշխարհում առաջին օրենքը ԱԲ-ի մասին։
Աղբյուր՝ news.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին