Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Ավելի քան 5 միլիարդ դոլար արժողությամբ աշխարհի ամենաթանկ սպորտային թիմերը կարելի է գտնել բեյսբոլի, բասկետբոլի և ֆուտբոլի լիգաներում, սակայն ամերիկյան NFL-ում դրանք գերակշռում են: Ստորև ներկայացնում ենք աշխարհում ամենաբարձր արժեք ունեցող 15 սպորտային ակումբները՝ ըստ Forbes-ի անցյալ տարվա վերջին հրապարակված տվյալների:

Սան Ֆրանցիսկոյում գտնվող Reddit ընկերությունը հույս ունի հավաքագրել մինչև 748 միլիոն դոլար՝ առաջարկելով 22 միլիոն բաժնետոմս՝ 31-ից 34 դոլար արժեքով։ Դա կարող է հասցնել Reddit-ի շուկայական կապիտալիզացիան մոտ 6.4 միլիարդ դոլարի։
Նախնական հրապարակային առաջարկը ներառում է 15.3 միլիոն A դասի սովորական բաժնետոմսեր, մնացածը՝ վաճառող բաժնետերերից: Reddit-ը նաև նախատեսում է առանձնացնել բաժնետոմսերի մոտ 8%-ը Redditors-ի՝ հարթակի օգտատերերի և մոդերատորների համար:
Համեմատության համար նշենք, որ Pinterest-ի շուկայական կապիտալիզացիան կազմում է 23 մլրդ դոլար, Snapchat-ինը՝ մոտ 19.7 մլրդ, իսկ Meta-ինը՝ ավելի քան 1.2 տրիլիոն դոլար։

Pfizer-ի բաժնետոմսերը վաճառվում են ինը տարվա ընթացքում ամենացածր արժեքով. դեղարտադրողը աշխատում է իր հաջորդ մեծ բեկումնային արտադրանքի վրա՝ գերմանական BioNTech հետ Covid-ի դեմ առաջին պատվաստանյութը մշակելուց հետո:
Այս ամիս Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Pfizer's Prevnar 20 պատվաստանյութը, որը կօգնի պաշտպանել երեխաներին պնևմակոկային վարակից: Ընկերությունը վերջերս նշել է նաև, որ իր մեկ այլ դեղամիջոցը՝ Adcetris-ը, որը հանդիսանում է Pfizer-ի կողմից դեկտեմբերին 43 միլիարդ դոլարով Seagen-ի ձեռքբերման արդյունք, զգալիորեն բարելավել է լիմֆոմա ունեցող հիվանդների ընդհանուր վիճակը:
Ըստ Pfizer-ի՝ քաղցկեղի դեմ դեղորայքի մշակման ուղղությամբ իր աշխատանքները մինչև 2030 թվականը կարող են հանգեցնել 8 նոր արդյունավետ դեղամիջոցների ստեղծման:
Pfizer-ի մեկ բաժնետոմսի արժեքը մարտի 21-ի դրությամբ կազմել է 27 ԱՄՆ դոլար։

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 2-ի կարևոր լուրերը
2025/12/02/ 20:20 -
Evocabank-ը` Project Management Awards 2025-ի գլխավոր գործընկեր
2025/12/02/ 18:47 -
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
2025/12/02/ 17:42 -
Հայկական կրիպտոհամայնքում արագորեն տարածվում են չարտոնավորված արհեստական բանականությամբ բոտերը
2025/12/02/ 16:16 -
ԵՄ-Հայաստան գործակցությունը գնալով լավանում է, նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել. Կայա Կալաս
2025/12/02/ 16:11 -
Չինաստանը հարկեր կսահմանի հակաբեղմնավորիչների համար
2025/12/02/ 16:07 -
OpenAI-ը պատրաստվում է ChatGPT-ում գովազդ ցուցադրել
2025/12/02/ 15:58 -
Սթիվ Ջոբսի հաջողության 7 կանոնները, որոնք դեռ այսօր էլ գործում են
2025/12/02/ 15:47 -
Ծառատունկ՝ հանուն Հայաստանի
2025/12/02/ 15:38 -
Որքան խոզի միս է Ռուսաստանը արտահանել Հայաստան 2025-ի 10 ամիսներին
2025/12/02/ 14:21
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ծառատունկ՝ հանուն Հայաստանի
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 2025 Թ․
Ucom-ի 5G ցանցի կառուցումը, կիբեռանվտանգության ամենամյա մրցույթը, AI նորություններն ու ամենարագ iPhone-ը
ՓՈՂ NEWS. ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 2025 Թ․