Zeekr-ը արգելափակելու է արտասահման արտահանված մեքենաները. ՀՀ-ում անհանգստանալու պատճառ չկա
Լուրեր |
Չինական Zeekr ընկերությունը հայտարարում է, որ կսկսի բլոկավորել Չինաստանից անօրինական կերպով արտահանված մեքենաները, որոնք նախատեսված էին միայն չինական շուկայի համար։ Այս մասին հայտնում է Tengri Auto-ն՝ հղում անելով ZEEKR International-ի ներկայացուցիչների հետ ունեցած զրույցին։
ZEEKR International-ի ներկայացուցիչը հաստատել է, որ խոսքը վերաբերում է միայն 2024 թվականի հուլիսի 15-ից հետո արտադրված մեքենաներին։ Եթե ընկերությունը հայտնաբերի, որ այս մեքենաները գտնվում են պայմանագրում նշված սպասարկման տարածքից դուրս կամ օգտագործում են չարտոնված ՍԻՄ քարտեր, մեքենայի համակարգը նախազգուշացում կտա և կառաջարկի վերադարձնել մեքենան Չինաստանի տարածք։ Պահանջը անտեսելու դեպքում Zeekr-ը հեռակա կարգով կանջատի մեքենայի ֆունկցիոնալությունը՝ արգելափակելով մուլտիմեդիա համակարգը և էկրանը։
Վերջերս մամուլում տարածված ZEEKR էլեկտրական մեքենաների արգելափակման լուրի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ-ում ZEEKR-ի պաշտոնական ներկայացուցիչ ՄՈՒՐԱՆ ընկերությունից գնված մեքենաների սեփականատերերին որևէ խնդիր չի սպառնում։ Մեքենաները վաճառվել են պաշտոնական գործարանային երաշխիքով և չունեն որևէ խնդիր ծրագրային ապահովման, պահեստամասերի կամ սպասարկման հետ կապված։
Այս միջոցները ձեռնարկվել են հաճախորդների անվտանգության ապահովման նպատակով և տեղական օրենքներին ու պահանջներին համապատասխանելու համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․