Հոբելյանական 5-րդ TOON EXPO-ն Մոսկվայում. հունիսի 27-29
Լուրեր |
TOON EXPO անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային խոշոր ցուցահանդեսը 2022 թվականից սկսած 4 անգամ հաջողությամբ կազմակերպվելով Երևանում և տալով սպասվածից մեծ արդյունքներ՝ այս տարի ունի մեծ նորություն։ Այն դուրս է գալիս ՀՀ սահմաններից։
2025 թվականի համար ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects ընկերությունը պլանավորում է 3 TOON EXPO` TOON EXPO MOSCOW 2025` հունիսի 27-ից 29-ը, TOON EXPO YEREVAN 2025` սեպտեմբերի 5-ից 7-ը և TOON EXPO LOS ANGELES 2025` նոյեմբերի 21-ից 23-ը։
Նպատակը՝ հայաստանյան անշարժ գույքը ավելի հասանելի ու հասկանալի դարձնելն է առաջին հերթին սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, այնուհետև ՀՀ սահմաններից դուրս ապրող մարդկանց։
Big Projects-ի ուսումնասիրությունները և կառուցապատողների ու անշարժ գույքի գործակալությունների տվյալները վկայում են, որ սփյուռքի մեր հայրենակիցները հետաքրքրված են անշարժ գույքի ձեռքբերմամբ ՀՀ-ում և հենց այս տարի TOON EXPO-ի աշխարհագրական սահմանների ընդլայնումն արդեն ժամանակի հրամայականն է։
Կառուցապատողներին իսկապես պետք են նոր շուկաներ այժմ։
Եվ բանկերը նույնպես սկսել են առաջարկել պրոդուկտներ՝ հենց սփյուռքում ապրող և ՀՀ-ում անշարժ գույքի ձեռբերմամբ հետաքրքրված անձնաց համար։
Մարտի 29-ին կառուցապատողներին և անշարժ գույքի ոլորտը ներկայացնող այլ կառույցների և ընկերությունների TOON EXPO 2025. Networking Day միջոցառման շրջանակում կներկայացվեն նաև առաջիկա TOON EXPO-ները՝ բոլոր մանրամասներով։
https://youtu.be/KvMqZRN-j5k
Այժմ ավելի հստակ է առաջիկայում պլանավորված TOON EXPO MOSCOW 2025-ի և TOON EXPO YEREVAN 2025-ի ձևաչափերը։
TOON EXPO MOSCOW 2025-ը պրեմիում դասի անշարժ գույքի ցուցահանդես-վաճառք է, որտեղ ներկայացված են լինելու ներդրումային գույքեր Հայաստանից, Ռուսաստանից և ամբողջ աշխարհից։
Առաջատար կառուցապատողներ, անշարժ գույքի գործակալություններ և ներդրումային ընկերություններ կներկայացնեն բացառիկ առաջարկներ՝ հատուկ պայմաններով։
Ցուցահանդեսը թիրախավորում է ՌԴ-ում ապրող հայերին, որոնք պատրաստվում են ձեռք բերել անշարժ գույք Հայաստանում և ՌԴ ում ապրող ներդրողներին՝ որոնք կարող ենք ուղղել իրենց ներդրումները ՀՀ՝ ձեռք բերելով Հայաստանում առաջարկվող ներդրումային գույքերը։
Ավելի քան 50 ընկերություն տարբեր երկրներից՝
Անշարժ գույքի գործակալություններ – լավագույն առաջարկները ոլորտի մասնագետներից,
Բանկային ոլորտ – շահավետ ներդրումային ծրագրեր և հիփոթեքային լուծումներ,
Պրեմիում անշարժ գույք – բացառիկ նախագծեր Հայաստանում, Ռուսաստանում և արտերկրում:
Ի՞նչ է սպասվում այցելուներին.
Հատուկ առաջարկներ կառուցապատողներից և գործակալություններից,
Արդյունավետ B2B հնարավորություններ – գործնական հանդիպումներ
Փակ շնորհանդեսներ և հանդիպումներ հիմնական ներդրողների հետ:
_________________
Հունիս 27, 28, 29
10:00-20:00
«Тимирязев» ցուցահանդեսային կենտրոն, Մոսկվա
Կազմակերպիչ` Big Projects
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն