Հայաստանը բաց է օտարեկրյա ներդրումների համար.ԱՄՆ դեսպանի այցը Կոկա-Կոլա ընկերություն
Լուրեր |
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության այցելուների կենտրոնում է եղել։ Սա տարածաշրջանում եզակի կենտրոն է, որտեղ տարեկան ավելի քան 10000 այցելու է հյուրընկալվում ծանոթանալու Կոկա-Կոլա բրենդի պատմությանը:
Այցելուների կենտրոնը լի է ժամանակակից տեխնոլոգիաներով և նորարարական լուծումներով: Այստեղ կիրառված են մի շարք ստատիկ և ինտերակտիվ ցուցադրություններ, որոնք օգնում են այցելուներին մասնակիցը դառնալ իրենց սիրելի ըմպելիքների պատրաստման ողջ գործընթացին:
Դեսպան Քվինին ներկայացվել է նաև շշալցման հոսքագծերի աշխատանքը, արտադրանքների պատրաստման ողջ գործընթացը։ Քրիստինա Քվինը իր հերթին կոչ է արել ամերիկյան ընկերություններին գալ Հայաստան և ներդրումներ անել։
«Իհարկե, օտարերկրյա ներդրումները Հայաստանի և տարածաշրջանի համար շատ կարևոր են, քանի որ դրանք բերում են իրենց հետ նորարարական տեխնոլոգիաներ,միջազգային ստանդարտներ և զարգացնում են մարդկային կապիտալը մրցունակ դարձնելով մեր երկիրը»,-նշել է ԿԿՀԲՔԱ Հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը։
Ի դեպ, արդեն 27 տարի Հայաստանում գործունեություն ծավալող «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը մեր երկրում միջազգային փորձ ու ստանդարտներ է ներդնում, նորարարական ծրագրեր, որոնք միտված են շրջակա միջավայրի պահպանությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններ, ինչպես նաև երիտասարդների իրազեկմանն ու կրթմանն ուղղված նախաձեռնություններ։
https://youtu.be/lCtbkoEWAGc Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քաղաքացու վճարած ամեն հարկը տասնապատիկ ավելի վերադարձվում է. վարչապետ
2026/03/17/ 13:00 -
ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6․50%
2026/03/17/ 12:46 -
Ինչ փոփոխություններ են նախատեսվում ԱՊՊԱ համակարգում․ մանրամասներ
2026/03/17/ 12:30 -
Մեկնարկում է գյուղատնտեսական կենդանիների անվճար պատվաստման ծրագիրը
2026/03/17/ 12:24 -
Երևանի քաղաքապետը կարևորում է համայնքների ֆինանսական անկախության ամրապնդումը
2026/03/17/ 12:16 -
Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը աճել է 67%-ով
2026/03/17/ 12:12 -
Երբ աշխատանքը կոտրում է սիրտդ․ ինչպես հաղթահարել գործնական ճգնաժամերը
2026/03/17/ 11:57 -
ՀՀ-ն եզակի երկրներից է, որ քովիդի շրջանում չի կրճատել կրթության բյուջեն․ ԿԳՄՍ
2026/03/17/ 11:53 -
ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգուշացնում է Միջերկրական ծովում ցունամիների ռիսկի մասին
2026/03/17/ 11:21 -
ԵՄ-ն արագ արձագանքման թիմ կգործուղի Հայաստան՝ ընտրական գործընթացները պաշտպանելու համար
2026/03/17/ 11:18
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․