Թանկացմանը գումարվել է արտարժույթի նկատմամբ հայկական դրամի արժևորումը․
Փորձագետի գնահատմամբ՝ արտարժույթի նկատմամբ ՀՀ դրամի արժևորումը կազմում է մոտ 30 տոկոս և, ըստ էության, Հայաստանում զբոսաշրջային արդյունքն առնվազն 50 տոկոսով թանկացել է։
«Սա արդեն պետք է ահազանգ լինի, և մտածենք գնային քաղաքականությունը կարգավորելու, խելամիտ ու ողջամիտ լինելու մասին։ Բացի այդ՝ պետական քաղաքականությունը պետք է նպաստի նրան, որ կարողանանք մեր գները կարգավորել ու մրցունակ դարձնել։ Այստեղ որպես գները զգալի մեղմացնող գործոն կարող է լինել «Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» շրջանառվող օրինագիծը, ինչը ենթադրում է ներգնա զբոսաշրջային փաթեթի իրացման նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում»,-ասաց Ապրեսյանը՝ համոզմունք հայտնելով, որ օրինագծի ընդունվելու դեպքում զգալիորեն կմեղմվի գների անհարկի բարձրացումը։
Մեր զրուցակիցը նշեց, որ մյուս կողմից շրջանառության հարկի դրույքաչափերի կրկնապատկումը, որ նախատեսվում է, կբարձրացնի Զբոսաշրջային որոշ ծառայությունների ինքնարժեքը, մասնավորապես՝ հանրային սննդի դեպքում։
Փորձագետը, դրական գնահատելով կառավարության՝ միասնական հարկային քաղաքականության գնալու նպատակը, միաժամանակ անհրաժեշտ է համարում այն ոլորտի հետ քննարկելը և դրան քայլ առ քայլ գնալը։ Նրա կարծիքով՝ զբոսաշրջության առանձնահատկությունները հաշվի չառնելը կարող է էական վնաս հասցնել ոլորտին՝ կրկին թանկացումների տեսքով։
Ապրեսյանը դրական և ինստիտուցիոնալ բարեփոխում գնահատեց նաև զբոսաշրջային տրանսպորտային ծառայության վերաբերյալ նոր օրենքի ընդունումը, ըստ որի, այն արդեն որակավորման ենթակա գործունեություն է համարվում։
Այդուհանդերձ, փորձագետի կարծիքով, զբոսաշրջության համար պետք է բարենպաստ, առանձին հարկատեսակներ սահմանվեն։
«Պետք է լինի շրջանառության հարկ՝ ոչ ավել քան 5 տոկոս տոկոսադրույքով, որովհետև մեր տրանսպորտային ծառայության գները նույնպես էապես բարձրացել են՝ պայմանավորված վառելիքի թանկացմամբ, իսկ տրանսպորտային ծառայությունը զգալի մաս է կազմում զբոսաշրջային փաթեթում»,-շեշտեց Ապրեսյանը։
Խոսելով դեռևս զբոսաշրջային ակտիվ սեզոնում ցուցանիշների դրական փոփոխության հավանականությունից՝ Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահը չբացառեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որն առավել ակտիվ ժամանակահատված է, թվերը հավասարակշռվեն և տարեկան ցուցանիշը գոնե բացասական չլինի։
«Բայց այստեղ կարևորն այն է, որ այդ ինդիկատորն արդեն աշխատել է, որովհետև նախորդ տարիներին մենք ունեցել ենք շեշտակի աճեր՝ 2022 թվականը 2021-ի նկատմամբ կրկնակի է աճել, իսկ 2023-ը նախորդ տարվա նկատմամբ՝ գրեթե 40 տոկոսով։ Հիմա, եթե նույնիսկ տարեկան ցուցանիշն առանց մինուսի լինի, նշանակում է՝ մենք մտածելու տեղ ունենք»,-ընդգծեց Ապրեսյանը։
Անդրադառնալով զբոսաշրջության կարևորությանն ու ազդեցությանը տնտեսության վրա՝ փորձագետն անցած տարվա ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկի օրինակը ներկայացրեց․
«Կոպիտ հաշվարկով՝ եթե մեկ զբոսաշրջիկի այցելության միջին ծախսը հաշվենք մոտ 1000 դոլար, ապա դա կնշանակի, որ միայն ներգնա տուրիզմից առնվազն 2 միլիարդ դոլարի համախառն եկամուտ ենք ունեցել»։ABNews
5%-ով պակաս զբոսաշրջիկ՝ ինչու են այցելուները խուսափում Հայաստանից
Լուրեր | 2024/07/30 07:15

Թանկացմանը գումարվել է արտարժույթի նկատմամբ հայկական դրամի արժևորումը․
Փորձագետի գնահատմամբ՝ արտարժույթի նկատմամբ ՀՀ դրամի արժևորումը կազմում է մոտ 30 տոկոս և, ըստ էության, Հայաստանում զբոսաշրջային արդյունքն առնվազն 50 տոկոսով թանկացել է։
«Սա արդեն պետք է ահազանգ լինի, և մտածենք գնային քաղաքականությունը կարգավորելու, խելամիտ ու ողջամիտ լինելու մասին։ Բացի այդ՝ պետական քաղաքականությունը պետք է նպաստի նրան, որ կարողանանք մեր գները կարգավորել ու մրցունակ դարձնել։ Այստեղ որպես գները զգալի մեղմացնող գործոն կարող է լինել «Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» շրջանառվող օրինագիծը, ինչը ենթադրում է ներգնա զբոսաշրջային փաթեթի իրացման նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում»,-ասաց Ապրեսյանը՝ համոզմունք հայտնելով, որ օրինագծի ընդունվելու դեպքում զգալիորեն կմեղմվի գների անհարկի բարձրացումը։
Մեր զրուցակիցը նշեց, որ մյուս կողմից շրջանառության հարկի դրույքաչափերի կրկնապատկումը, որ նախատեսվում է, կբարձրացնի Զբոսաշրջային որոշ ծառայությունների ինքնարժեքը, մասնավորապես՝ հանրային սննդի դեպքում։
Փորձագետը, դրական գնահատելով կառավարության՝ միասնական հարկային քաղաքականության գնալու նպատակը, միաժամանակ անհրաժեշտ է համարում այն ոլորտի հետ քննարկելը և դրան քայլ առ քայլ գնալը։ Նրա կարծիքով՝ զբոսաշրջության առանձնահատկությունները հաշվի չառնելը կարող է էական վնաս հասցնել ոլորտին՝ կրկին թանկացումների տեսքով։
Ապրեսյանը դրական և ինստիտուցիոնալ բարեփոխում գնահատեց նաև զբոսաշրջային տրանսպորտային ծառայության վերաբերյալ նոր օրենքի ընդունումը, ըստ որի, այն արդեն որակավորման ենթակա գործունեություն է համարվում։
Այդուհանդերձ, փորձագետի կարծիքով, զբոսաշրջության համար պետք է բարենպաստ, առանձին հարկատեսակներ սահմանվեն։
«Պետք է լինի շրջանառության հարկ՝ ոչ ավել քան 5 տոկոս տոկոսադրույքով, որովհետև մեր տրանսպորտային ծառայության գները նույնպես էապես բարձրացել են՝ պայմանավորված վառելիքի թանկացմամբ, իսկ տրանսպորտային ծառայությունը զգալի մաս է կազմում զբոսաշրջային փաթեթում»,-շեշտեց Ապրեսյանը։
Խոսելով դեռևս զբոսաշրջային ակտիվ սեզոնում ցուցանիշների դրական փոփոխության հավանականությունից՝ Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահը չբացառեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որն առավել ակտիվ ժամանակահատված է, թվերը հավասարակշռվեն և տարեկան ցուցանիշը գոնե բացասական չլինի։
«Բայց այստեղ կարևորն այն է, որ այդ ինդիկատորն արդեն աշխատել է, որովհետև նախորդ տարիներին մենք ունեցել ենք շեշտակի աճեր՝ 2022 թվականը 2021-ի նկատմամբ կրկնակի է աճել, իսկ 2023-ը նախորդ տարվա նկատմամբ՝ գրեթե 40 տոկոսով։ Հիմա, եթե նույնիսկ տարեկան ցուցանիշն առանց մինուսի լինի, նշանակում է՝ մենք մտածելու տեղ ունենք»,-ընդգծեց Ապրեսյանը։
Անդրադառնալով զբոսաշրջության կարևորությանն ու ազդեցությանը տնտեսության վրա՝ փորձագետն անցած տարվա ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկի օրինակը ներկայացրեց․
«Կոպիտ հաշվարկով՝ եթե մեկ զբոսաշրջիկի այցելության միջին ծախսը հաշվենք մոտ 1000 դոլար, ապա դա կնշանակի, որ միայն ներգնա տուրիզմից առնվազն 2 միլիարդ դոլարի համախառն եկամուտ ենք ունեցել»։Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/11/06 20:20
Նոյեմբերի 6-ի կարևոր լուրերը
1. ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում (նոյեմբերի 11-ին) կարող է քննարկվել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը:Պանկինի պարզաբանումը. ՌԴ դիվանագետը նշել է, որ հարցի քննարկումը կախված կլինի անդամ պետությունն...

Լուրեր | 2026/11/06 19:19
Նոյեմբերի 6-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է սկսել կաթնամթերքի 11 ընկերություններում2026 թ. կաթնամթերքի արտադրություններում իրականացված 120 ստուգումների արդյունքում ՍԱՏՄ-ն կայացրել է կասեցման 25 որոշում: Բացի այդ, անկախ փորձաքննությամբ մանրէաբանական անհամապատասխանություններ արձանագրած 11 ընկերություններում սկսվել են վերահսկողական ստուգումներ:2027 թվականին հուշարձանների վերականգնման համար կհա...

Լուրեր | 2026/11/06 18:20
12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։Քննարկման արդյունքում, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա, 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։Տեղական նշանակությ...

Լուրեր | 2026/11/06 18:19
Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Գյոթե ինստիտուտի (Goethe-Institut) նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գյոթե ինստիտուտի ֆինանսատնտեսական բաժնի տնօրեն Աննի Կիրմսեն և Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը։Ինչու է դա կարևոր. Գյոթե ինստիտուտն առանցքային դերակատար...

