Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
Nvidia-ն իր շուկայական արժեքով կրկին զբաղեցրել է 3-րդ տեղն աշխարհում՝ զիջելով Microsoft-ին և Apple-ին։ Ընկերության բաժնետոմսերի գինը 2 օրվա ընթացքում նվազել է մոտ 6%-ով, ինչի արդյունքում ընդհանուր շուկայական արժեքը նվազել է ավելի քան 200 միլիարդ դոլարով։
ԱՄՆ-ում մայիսին սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով աճել է 2.6%-ով՝ գրանցելով 2021թ.-ից ի վեր աճի նվազագույն ցուցանիշը։
Չորեքշաբթի օրը դոլարի փոխարժեքը ճապոնական իենի նկատմամբ հասել է վերջին 38 տարիների առավելագույն մակարդակին, ինչը պայմանավորված է ամերիկյան արժեթղթերի նկատմամբ ճապոնացի ներդրողների հետաքրքրության բարձրացմամբ։
Կանադայում գնաճը տարեկան կտրվածքով մայիսին նախորդ ամսվա համեմատ աճել է 0.2%-ով՝ կազմելով 2.9%։ Շուկայի մասնակիցները 50%-ից ցածր են գնահատում Կանադայի կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների նվազեցման հավանականությունը։
ԱՄՆ համախառն ներքին արդյունքի աճը այս տարվա առաջին եռամսյակի համար ճշգրտվել է և կազմել 1.4%՝ նախապես հրապարակված 1.3%-ի համեմատ։ Սպառողական ծախսերի աճը կազմել է 1.5%՝ նախապես հրապարակված 2%-ի փոխարեն։
finarm.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06 -
Երևանում երկու փողոց անվանափոխվել է
2026/03/16/ 17:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին