Խառնաշփոթ 10 հզր դրամանոցներով. ինչպես խաղալիք թղթադրամները բանկային սկանդալի առիթ դարձան
Լուրեր |
Սիսիանում «Յունիբանկ»-ից հուշադրամ թղթադրամներ ստանալու միջադեպով 31-ամյա կինն այսօր ցուցմունք է տվել, հայտնել, որ բանկը կեղծ թղթադրամներ չի տրամադրել, շփոթմունքը տանն է եղել։
Հուշադրամ թղթադրամները ընտանիքի հայրն է գնել, որպեսզի խաղալու նպատակով տա երեխաներին, սակայն դրանք խառնվել են իրական գումարների հետ, ինչն էլ նման խնդրի է հանգեցրել․
«Ամուսինը հուշադրամ թղթադրամները գնել է, որ երեխեքը խաղան, մի մասը տվել է, մյուս մասը դրել են նույն տեղում, որտեղ իրենց փողերն են պահել, արդյունքում դրանք խառնվել են։
Ամուսինը բեռնատարի վարորդ է, Իրանից Երևան բեռնափոխադրման է եղել, այդ պահին տանը չի եղել։ Կինն մտածել է, բանկն է կեղծ թղթադրամներ տվել ու նման հայտարարություն է արել։ Այսօր եկել, ցուցմունք է տվել, որ տանն է շփոթմամբ հայտնվել փողերի մեջ»։
Հիշեցնենք, որ 31-ամյա կինը մայիսի 13-ին բանկից գումար է ստացել և 44 օր անց ոստիկանություն հաղորդում ներկայացրել, թե իբր՝ բանկից 1 մլն դրամի անվանական արժեքով թղթադրամների կապոցում առկա է եղել թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամ։
«Յունիբանկ»-ից հերքել էին տեղեկությունը։ Ավելին, հայտնել էին, որ կնոջը 1 միլիոն դրամ տրամադրելու տեսագրությունը պահպանված է։
Փաստացի՝ քաղաքացին իր այս քայլով արատավորել է «Յունիբանկ»-ի գործարար համբավը և «Սիսիան» մասնաճյուղի աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը։
«Ակնկալում ենք, որ ՀՀ ոստիկանությունը մոտ ժամանակներս հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ»,- հայտնել էին բանկից։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․