Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեման Բոնը հայտարարել էր, որ Եվրամիության կողմից ռուսական նավթի վրա էմբարգոյի սահմանումը մի քանի օրվա խնդիր է։ABNews
Նավթի էմբարգոն հանվել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթից
Լուրեր | 2022/05/10 09:17

Ռուսական նավթի փոխադրման էմբարգոն հանվել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթից,- հայտնում է DPA-ն ՝ հղում անելով իր աղբյուրին։ Ապրիլի վերջին ամերիկյան Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Եվրամիության հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կարող է ներառել ռուսական նավթի ամբողջական արգելք, ինչպես նաև ռուսական մի շարք բանկերի անջատում SWIFT համակարգից։ Խորհրդատվական ծառայությունների մատուցումը, անշարժ գույքի գնումը և ամպային տեխնոլոգիաների հետ կապված այլ գործառնությունները նույնպես կարող են ենթարկվել պատժամիջոցների:
Սակայն ռուսական նավթի էմբարգոյին դեմ էր Հունգարիան, որը փաստացի տապալեց Ռուսաստանի, ինչպես նաև Սլովակիայի և Բուլղարիայի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ընդունումը։
Եվրահանձնաժողովը դիտարկել է այդ երկրների համար ռուսական նավթի գնման համար բացառություններ մտցնելու հնարավորությունը։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեման Բոնը հայտարարել էր, որ Եվրամիության կողմից ռուսական նավթի վրա էմբարգոյի սահմանումը մի քանի օրվա խնդիր է։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեման Բոնը հայտարարել էր, որ Եվրամիության կողմից ռուսական նավթի վրա էմբարգոյի սահմանումը մի քանի օրվա խնդիր է։Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
