ABNews

Եվրահանձնաժողովը մեղմացրել է Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոյի պահանջները

Լուրեր | 2022/05/06 04:26

Եվրահանձնաժողովը մեղմացրել է Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոյի պահանջները
Եվրահանձնաժողովը մեղմացրել է Ռուսաստանի դեմ վեց ամսով հետաձգված նավթային էմբարգոյի ներդրման պահանջները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ դիվանագիտական ​​աղբյուրին հղումով։ «Եվրահանձնաժողովն առաջարկել է ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումների վերանայված նախագիծ, որը ներառում է մի շարք բացառություններ և հետաձգումներ, որոնք պետք է բավարարեն ԵՄ երկրներին», - նշել է աղբյուրը։ Նշվում է, որ նախագծում փոփոխությունները կատարվել են պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ ԵՄ բոլոր երկրների դեսպանների երկօրյա անհաջող բանակցություններից հետո։ Ի սկզբանե Եվրահանձնաժողովն առաջարկել էր արգելել Ռուսաստանից չմշակված նավթի ներմուծումը ԵՄ վեց ամսում, իսկ նավթամթերքի ներմուծումը 2023 թվականին։ Ավելի վաղ Տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին հայտարարել էր, որ Եվրամիությունը նախատեսում է ինը ամիս անց ամբողջական էմբարգո մտցնել ռուսական նավթի նկատմամբ։  

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը