Հայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգը
Լուրեր |
ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ մայիսի 5-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Արցախ» կամերային նվագախմբի աննախադեպ համերգը՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Նարեկ Հախնազարյան, իսկ մենակատարը՝ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն է։
«ԱրարատԲանկի համար մեծ պատիվ է լինել այս նշանակալից մշակութային իրադարձության հովանավորը։ Մենք հավատում ենք, որ մշակույթը մեր ազգային ինքնության անբաժանելի մասն է, իսկ նման համերգները ոչ միայն պահպանում են մեր հարուստ մշակութային ժառանգությունը, այլև նպաստում են նրա զարգացմանն ու միջազգային ճանաչմանը», - նշել է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։ «Հատկապես ուրախ ենք աջակցել «Արցախ» կամերային նվագախմբին, որն իր գործունեությամբ նպաստում է հայկական երաժշտական արվեստի զարգացմանը և հանրահռչակմանը»։
««Արցախ» կամերային նվագախմբի այս համերգը բացառիկ է իր բնույթով։ Ուրախ ենք, որ երեկոյի ընթացքում մեզ հետ ելույթ է ունենալու իմ շատ սիրելի ընկեր, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Մենք միասին փոխանցելու ենք այն ապրումները, որոնք մեզ միավորում են՝ որպես հայ, որպես արվեստագետ և որպես մարդիկ, որոնք հավատում են, որ մշակույթն ունի բուժելու, միավորելու ու ոգեշնչելու ուժ։ ԱրարատԲանկի անգնահատելի հովանավորությունը «Արցախ» կամերային նվագախմբին ուժ է տալիս չընկճվելու և շարունակելու ճանապարհը։
Այս աջակցությամբ մենք հնարավորություն ենք ստանում երաժշտության լեզվով աշխարհին հասցնելու Արցախի ձայնը, պահպանելու մեր հոգևոր արժեքները և վերածնվելու արվեստի միջոցով։ Արցախցու ոգին, կամքն ու մշակույթի անմահությունը դառնում են լսելի՝ յուրաքանչյուր նոտայի, յուրաքանչյուր հնչյունի միջոցով», - նշել է Նարեկ Հախնազարյանը։
Երեկոյի ծրագրում ներառված են` Բարտոկ` Ռումինական ժողովրդական պարեր, Հարությունյան` Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար, Միրզոյան՝ Շուշանիկ և Շոստակովիչ Կամերային սիմֆոնիա դո մինոր, Օպուս 110ա ստեղծագործությունները։
Տոմսերը հասանելի են Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղում և առցանց հարթակներում:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 16:40
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է։
-
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08 -
ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը
2026/03/13/ 15:53 -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ հանդես են եկել ՀՀ–ին տրամադրվող աջակցության ավելացման օգտին
2026/03/13/ 15:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին