3 օրում՝ 294 հանցագործություն, 7 զոհ՝ ավտովթարներից

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են գողության, շորթման և խարդախության մի շարք դեպքեր։

Ապրիլի 10-13-ը Հայաստանում բացահայտվել է 294 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ամենատարածված խախտումներն են՝ առանց իրավունքի կամ կասեցված իրավունքով մեքենա վարելը (77 դեպք), ֆիզիկական ներգործությունը (35 դեպք) և թմրանյութի հայտնաբերումը (30 դեպք)։

Գրանցվել են նաև մարմնական վնասվածքների պատճառման (16), հոգեկան ներգործության (12), գողության (10), ինչպես նաև խարդախության, խուլիգանության և գույքի վնասման դեպքեր։

Բացի այդ, բացահայտվել են ծանր հանցագործություններ՝ սպանության փորձ, մարդու առևանգում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում և թմրամիջոցների մաքսանենգություն։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են գողության, շորթման և խարդախության մի շարք դեպքեր։

Այս ընթացքում հայտնաբերվել է 16 հետախուզվող, 4 անհայտ կորած, իսկ 1 անձ կամավոր ներկայացել է։

Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը ևս մտահոգիչ է․ 3 օրում գրանցվել է 32 ավտովթար, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, 67-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։