Արմենիա Հ/Ը նոր նախագիծը. «Գիտունոիդ»
Լուրեր |
Արմենիա հեռուստաընկերությունը հայկական հեռուստաեթերում առաջին անգամ ներկայացնում է նոր ձևաչափ: «Կինոպարկ»-ում տեղի է ունեցել «Գիտունոիդ» առաջին հայկական գիտքոմի (գիտական քոմեդի) փակ դիտումը:
Արմենիա Հ/Ը նոր նախագիծը՝ «Գիտունոիդ»-ը դառնալու է դպրոցականների հեռուստաընկերը և երեխաներին տեղափոխելու է անիմացիոն աշխարհ՝ մասնակից դառնալու գիտապտույտին:
Մանկական ճանաչողական-ժամանցային նախագիծը պատմում է այլմոլորակային կայսրության արքայազն Բետելգերնորապեքս 398-րդի մասին, որի աստղաթիռը վթարային վայրէջք է կատարում Երկիր մոլորակի վրա, մասնավորապես՝ Լևոնյանների տան մոտակայքում: Պարզվում է, որ միջգալակտիկական հյուրն ամեն բան գիտի մեր մոլորակի մասին:
https://youtu.be/16k_an3vMvE
Բացառիկ գիտելիքների համար նոր ընկերները՝ Արտեմն ու Գիսանեն, նրան կոչում են Գիտունոիդ: Այլմոլորակային հյուրի օգնությամբ երեխաները յուրաքանչյուր սերիայում գիտապտույտով հայտնվում են անիմացիոն աշխարհում և ավելին իմանում որևէ երևույթի մասին. ինչպե՞ս է գործում մարդու օրգանիզմը, ի՞նչ է ֆոտոսինթեզը, ինչպե՞ս են կառուցվել եգիպտական բուրգերը և այլն: Նախագիծը Արմենիա Հ/Ը եթերում կլինի սեպտեմբերի 3-ից:
Դերասանական կազմում են Անահիտ Կիրակոսյանը, Իշխան Ղարիբյանը, Մհեր Գրիգորյանը, Լիլիթ Թոխատյանը, Վահագն Գասպարյան և այլոք:
Նախագծի պրոդյուսերը Ռոբերտ Մարիտիրոսյանն է, սցենարիստները Վահան Մովսեսյանը, Ջեյմս Նազարյանը, Խորեն Թևանյանը, ռեժիսորը Կարեն Ամյանն է: Նախագծի գաղափարի հեղինակը և անիմացիոն հատվածի պատասխանատուն «Մեդիա սթրիմ» գործակալությունն ու «L17» անիմացիոն ստուդիան են:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/29 20:20
Ապրիլի 29-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/29 19:19
Ապրիլի 29-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 29-ի կարևոր լուրերը
2026/04/29/ 20:20 -
Ապրիլի 29-ի բիզնես լուրերը
2026/04/29/ 19:19 -
Չինացի դեռահասը տուրբոռեակտիվ շարժիչ է հավաքել իր հյուրասենյակում
2026/04/29/ 18:45 -
Ոսկու գինը կրկին նվազել է
2026/04/29/ 18:43 -
Ինչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը․ ԱԳՆ
2026/04/29/ 18:41 -
Բրիտանիայի իշխանությունները նավթավերամշակման գործարաններին կոչ են արել ավելացնել ավիավառելիքի մատակարարումները
2026/04/29/ 18:40 -
Հայտնի է Վերջին զանգի օրը
2026/04/29/ 17:47 -
Տեղի է ունեցել ավելի քան 112.5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
2026/04/29/ 17:22 -
Փարիզում բացվել է ՀՀ դեսպանության նոր շենքը
2026/04/29/ 17:18 -
Ֆրանսիան պատրաստ է ընդլայնել ներդրումային ներգրավվածությունը Հայաստանում
2026/04/29/ 17:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․