1 մլն 30 հազար դոլար ներդրում ՏՏ ոլորտ
Լուրեր |
Ցե-Կվադրատ Ամպեգան իր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի միջոցով 1 մլն 30 հազար ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել Formula VC հայկական վենչուրային ֆոնդում, որը թիրախավորում է ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում։
«Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանի խոսքով՝ այս ներդրումով դիվերսիֆիկացնում են իրենց կողմից կառավարվող կենսաթոշակային պորտֆելները եւ ավելացնում այլընտրանքային ներդրումային հնարավորություններում մասնակցությունը, ինչը կարող է ոգեւորիչ լինել նաեւ այլ ինստիտուցիոնալ ներդրողների համար։
«Մենք լավագույնս պաշտպանելով մեր մասնակիցների շահերը եւ նրանց նկատմամբ ֆիդուցիար պարտավորությունները՝ ավելացնում ենք ներդրումները Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես, այնպիսի կարեւոր ոլորտում, ինչպիսին բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է։
Մանրակրկիտ ուսումնասիրելով Formula VC վենչուրային ֆոնդի կառուցվածքը, պորտֆոլիոն՝ գտնում ենք, որ երկարաժամկետում այս ներդրումը կապահովի դրական ու լավ հարաբերակցություն ռիսկ-եկամտաբերության տեսակետից։ Ուշադրություն ենք դարձրել նաեւ մարդկանց, որոնք կառավարում են ֆոնդը, թե ինչ նոր ներդրումներ են պատրաստվում իրականացնել։ Շատ ենք կարեւորում ներդրումային ռազմավարությունը, որը համընկնում է մեր կողմից կառավարվող ֆոնդի այլընտրանքային ներդրումային ռազմավարությանը»,- ասել է Արման Վարդանյանը։
Formula VC ֆոնդի կառավարիչ Կարեն Վարդանյանի խոսքով՝ բավականին մանրակրկիտ ու երկարատեւ գործընթաց է նախորդել մինչ ներդրումը, ինչը նաեւ վալիդացնում է վենչուրային ֆոնդի այս տարիների կատարած աշխատանքը։
«Համագործակցությունը շատ կարեւորում ենք ոչ միայն ֆինասական առումով, այլեւ հատկանշական է, որ ինստիտուցիոնալ ներդրողները ներդրում են կատարում մասնավոր ֆոնդում, հատկապես, վենչուրային ֆոնդում։
Մենք գործում ենք 2021 թվականից եւ արդեն 17 ստարտափում ներդրումներ ենք կատարել։ Ծրագրում ենք եւս 4 կամ 5 ստարտափում ներդրումներ կատարել։ Ունենք մոտ 46 ներդրող, որոնց հիմնական մասը հենց ՏՏ էկոհամակարգի կարկառուն ներկայացուցիչներ են։
Հաճախ մեր վենչուրային ֆոնդն անվանում ենք ՏՏ էկոհամակարգի կողմից առաջ մղվող, որովհետեւ եւ՛ հիմնադիրները, եւ՛ ներդրում կատարող կազմակերպություններն աշխատում են ու օգնում, որ մեր ստարտափները հաջողեն։ Ընկերությունները, որոնց ֆինանսավորում ենք, գործում են Հայաստանում, այստեղ ունեն թիմեր եւ ստեղծում են գլոբալ պրոդուկտներ։ Մեր պորտֆոլիոյի բոլոր ընկերություններին աջակցում ենք հավասարապես, արդեն իսկ հաջողություններ ունեն 10Web-ը, Zoomerang-ը, EasyDMARC-ը, Prelaunch-ը եւ այլն»,- նշել է Formula VC ֆոնդի կառավարիչ «Ֆորմուլա Վենչուրս» ընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը։
Ներդրումային որոշումը կայացվել է ամիսներ տեւած հետազոտության արդյունքում, որի ընթացքում գնահատվել են վենչուրային ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, առկա ներդրումային պորտֆելի ընկերությունների պոտենցիալը, աճին նպաստող գործոնները, ընդհանուր ռիսկի մակարդակը, սպասվող ներդրումները, ֆոնդի կառուցվածքը եւ այլ ցուցանիշներ։
https://youtu.be/nBauRhH2esE Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/04 12:32
ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել
Չվերթերի չեղարկման պատճառները հայտնի չեն:
-
«Գավառի մանկատան» նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար
2026/02/04/ 12:51 -
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է եղել (տեսանյութ)
2026/02/04/ 12:46 -
Ադրբեջանն ու Իսրայելը պայմանավորվել են համագործակցել արհեստական բանականության ոլորտում
2026/02/04/ 12:41 -
ՏԿԵ նախարարությունում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության օրենսդրական նախաձեռնությունները
2026/02/04/ 12:39 -
ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել
2026/02/04/ 12:32 -
Կանգնած ենք տեխնոլոգիական համայնքի կողքին․ ԲՏԱ նախարար
2026/02/04/ 12:23 -
Իլոն Մասկը և 800 միլիարդ դոլարի սահմանը․ ինչպես է ձևավորվում պատմական ռեկորդը
2026/02/04/ 12:07 -
ԱՄՆ–Իրան միջուկային բանակցությունները կանցկացվեն Օմանում
2026/02/04/ 12:02 -
2025-ին պետությանը և համայնքներին վերադարձվել է շուրջ 67 մլրդ դրամ արժեքով գույք
2026/02/04/ 11:56 -
ԱՄՆ-ը հաստատել է Սաուդյան Արաբիային F-15 կործանիչների սպասարկման ծառայությունների հնարավոր տրամադրումը՝ մինչև 3 մլրդ դոլար արժեքով
2026/02/04/ 11:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
Ամունդի-Ակբան ամփոփում է 2025թ․-ը և ներկայացնում է 2026թ․-ի ներդրումային հեռանկարները
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․