Ներդրումային ոլորտը հուլիսի 29-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները ուրբաթ փակվեցին աճով: Dow Jones Industrial Average-ը աճեց 1.64%-ով՝ հասնելով 40589.34 կետին: S&P 500-ի արժեքը աճեց 1.10%-ով՝ հասնելով 5458.71 կետին: S&P 500-ի ֆյուչերսը երկուշաբթի աճում է 0.45%-ով: Ճապոնական Nikkei 225-ը աճում է 0.65%-ով՝ հասնելով 38471 կետին: Կորեական KOSPI-ն աճում է 1.26%-ով՝ հասնելով 2766.22 կետին, իսկ չինական Shanghai Composite-ը տատանվում է անցյալ մակարդակներում՝ 2891.08 կետին:
Մակրոէկոնոմիկա
1․ Ռուսաստանի բանկի խորհուրդը ուրբաթ նիստում որոշել է բարձրացնել հիմնական տոկոսադրույքը 200 բազիսային կետով՝ մինչև 18% տարեկան:
2․ ԱՄՆ-ում բազային ծախսերի ցուցանիշը հունիսին կազմել է 2.6% տարեկան հաշվարկով: Կանխատեսումը կազմել էր 2.5% տարեկան:
Ապրանքային շուկաներ
Այսօր ոսկու գինը աճում է՝ հասնելով $2394.2 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները ուրբաթ նվազել են: Brent նավթի գինը կազմում է $81.6 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $77.6 մեկ բարելի համար:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Հետազոտական ընկերություն Canalys-ի գնահատմամբ՝ Apple-ը երկրորդ եռամսյակում Չինաստանում վաճառել է ընդամենը 9.7 միլիոն սմարթֆոն՝ չնայած գների նվազեցմանը: Շուկայի առաջատարը vivo-ն վաճառել է 13.1 միլիոն սմարթֆոն: Առաջատարների քառյակում են նաև Oppo, Honor, Huawei, Xiaomi: Apple-ի շուկայական բաժինը կազմում է պակաս քան 14%:
2․ Ամերիկյան սպառողական ապրանքների արտադրող Colgate-Palmolive-ը երկրորդ եռամսյակում զուտ շահույթը ավելացրել է գրեթե 1.5 անգամ, հասույթը աճել է մոտ 5% տարեկան հաշվարկով: Ապրիլ-հունիս ամիսներին զուտ շահույթը կազմել է $731 միլիոն՝ համեմատած $502 միլիոնի հետ երկրորդ եռամսյակում 2023 թվականին: Colgate-Palmolive-ի եռամսյակային հասույթը աճել է 4.9%-ով և կազմել $5.05 միլիարդ:
3․ AirFrance-KLM ավիափոխադրողը հայտնել է եռամսյակային հասույթի 4.3% տարեկան աճի մասին, հասնելով գրեթե €8 միլիարդի: Օպերացիոն շահույթը կազմել է €513 միլիոն (-30% տարեկան հաշվարկով): Զուտ շահույթը նվազել է €447 միլիոնով՝ կազմելով €165 միլիոն: Փոխադրված ուղևորների թիվը աճել է 4%-ով, հասնելով 25.7 միլիոնի:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․