Ներդրումային ոլորտն այսօր 29.04.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսներն ուրբաթ օրը աճել են՝ Dow Jones Industrial Average-ն աճել է 0,40%-ով՝ հասնելով 38236,6 կետի: S&P 500-ն աճել է 1,01%-ով՝ հասնելով 5099,59-ի: S&P 500 ինդեքսի ֆյուչերսները երկուշաբթի օրը աճել են 0,25%-ով:
Ճապոնական Nikkei 225-ը բարձրացել է 0,84%-ով՝ հասնելով 37,943,50-ի, կորեական KOSPI-ն աճել է 1,04%՝ հասնելով մինչև 2683,84 կետի, չինական Shanghai Composite-ն աճում է 0,78 տոկոսով՝ հասնելով 3112 կետից բարձր։
Մակրոէկոնոմիկա
1․ Գործազրկության նպաստի նախնական դիմումների թիվը ակնկալվածից ավելի լավ է ստացվել և կազմել է 207 հազար։
2․ ԱՄՆ-ում ՀՆԱ-ի եռամսակային դինամիկան սպասվածից ավելի վատ է։ 2024 թվականի առաջին եռամսյակի գնահատումը տարեկան կտրվածքով կազմել է 1,6%, սպասված 2,5%-ի փոխարեն։
3. Թուրքիայի Կենտրոնական բանկը, ինչպես և սպասվում էր, որոշել է հիմնական տոկոսադրույքը պահել տարեկան 50% մակարդակում։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկին աճում է 0,30%-ով և մեկ ունիցայի դիմաց վաճառվում $2339-ով։ Արդյունքների համաձայն նավթային գնանշումները բարձրացել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց գտվում է $89,5-ից բարձր, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $84-ից մի փոքր բարձր է։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Chevron Corp. 2024 թվականի առաջին եռամսյակում մաքուր շահույթը կրճատվել է 16%-ով, հասույթը 4%-ով, ընդորում եկամուտը և ճշգրտված շահույթը ավելի լավն են, քան շուկայի կանխատեսումները: Հունվար-մարտ ամիսներին ընկերության մաքուր շահույթը կազմել է $5,5 մլրդ կամ $2,97 մեկ բաժնետոմսի դիմաց՝ նախորդ տարվա նույն
ժամանակահատվածի $6,57 մլրդ կամ մեկ բաժնետոմս $3,46 դիմաց։ Ճշգրտված շահույթը սահմանվել է $2,93 մեկ բաժնետոմսի համար: Եկամուտը նվազել է մինչև $48,72 մլդ՝ նախորդ տարվա $50,79 մլդ-ից :
2.Գերմանական Thyssenkrupp արդյունաբերական ընկերությունը վաճառում է իր պողպատի բիզնեսի 20%-ը Չեխիայի Հանրապետության EP Corporate Group ներդրումային ընկերությանը։ Գործարքի մանրամասները չեն հաղորդվում։ Գործարքը կփակվի ընթացիկ ֆինանսական տարում (սեպտեմբեր): Այն պահանջում է Thyssenkrupp-ի վերահսկիչ խորհրդի և կարգավորող մարմինների հաստատումը:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․