Ինչպես կազդի ՊԵԿ-ի հարկային նոր քաղաքականությունը բլոգերների վրա
Լուրեր |
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) օրերս անցկացրեց հանդիպում ԱԺ մի խումբ պատգամավորների հետ՝ ընդգրկելով հայաստանյան հանրային հարթակների ակտիվ բլոգերներին և ինֆլյուենսերներին:
Հանդիպման նպատակն էր քննարկել գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների հարկման գործընթացը՝ հավասար հարկային վարչարարություն ապահովելու համար:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իր ելույթում հատուկ ընդգծեց կամավոր կարգապահության դերը հարկման համակարգում՝ նշելով, որ հարկերի վճարման գործընթացում ակտիվ մասնակցություն ունենալը միակ արդյունավետ մոտեցումն է, որը կարող է ապահովել այս ոլորտի կայուն աճն ու զարգացումը: Ըստ նրա՝ բլոգերների և ինֆլյուենսերների դերը նշանակալի է հարկային կարգապահության բարձրացման գործում՝ հաշվի առնելով, որ այս ոլորտը ներկայումս ակտիվորեն աճում է:
Հարկային կարգապահության ամրապնդման մեխանիզմները
Այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսներին ՊԵԿ-ը իրացման շրջանառության թերհայտարարարգրման հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար 44 ինֆլյուենսերների ուղարկել է 57 ծանուցագիր: Ծանուցագրերում նշված էին չհայտարարագրված գործարքները՝ նպատակ ունենալով նրանց տեղեկացնել հարկային կանոնների պահպանման կարևորության մասին:
Վերլուծական աշխատանքների արդյունքները ցույց են տալիս, որ հարկ վճարողների իրացման շրջանառությունը զգալիորեն աճել է՝ հունիսից հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին համապատասխանաբար 119%, 41% և 101%-ով։ 2024 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին իրացման շրջանառությունը 28%-ով աճել է 2023 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով լրացուցիչ 153․5 միլիոն դրամի:
Նոր ինստիտուտների ներդրում՝ ինքնազբաղված անձանց համար
Հանդիպման ժամանակ քննարկվեցին բիզնեսին մատուցվող ծառայությունների դեպքում փաստաթղթավորման հետ կապված խնդիրները, ինչպես նաև առաջարկվեց նոր ինստիտուտ ներդնել ինքնազբաղված անձանց համար: Սա հնարավորություն կտա ինֆլյուենսերներին հարկերի վճարման գործընթացն իրականացնել ավելի հարմարավետ և պարզեցված մեխանիզմով, ինչը կնպաստի ոլորտի հարկային կարգապահության բարձրացմանը։
Գովազդային շուկայի կայուն աճը և բլոգերների դերը
Հայաստանում համացանցի ոլորտում գովազդային շուկայի կայուն աճը նկատելի է: Այն պահանջում է հարկային օրենսդրության նորամուծություններ՝ ինչպես բիզնեսին մատուցվող ծառայությունների, այնպես էլ կամավոր հարկային կարգապահության առումով: Ինֆլյուենսերների մասնակցությունն այս գործընթացում կարևորվել է, քանի որ նրանց գործունեությունն անմիջականորեն ազդում է հարկային վարչարարության արդյունավետության վրա: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները դարձնել շարունակական՝ նպատակ ունենալով խորացնել համագործակցությունը և լուծել ոլորտի մասնակիցների խնդիրները: Մանրամասն՝ տեսանյութում:Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/17 22:00
Մարտի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/17 19:19
Մարտի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 17-ի կարևոր լուրերը
2026/03/17/ 22:00 -
Մարտի 17-ի բիզնես լուրերը
2026/03/17/ 19:19 -
IDBank-ը և Idram-ը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետ
2026/03/17/ 16:53 -
Ինչ ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի հակամատությունը ՀՀ ֆինանսական դաշտի վրա․ ԿԲ պարզաբանումներ
2026/03/17/ 16:47 -
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերը
2026/03/17/ 16:42 -
Apple-ի նոր ականջկալները քննադատության են արժանացել․ ինչու են բողոքում գնորդները
2026/03/17/ 16:35 -
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. ինչ հարցեր են քննարկվել
2026/03/17/ 16:26 -
Իտալիան քննարկում է միջուկային էներգիայի վերականգնումը
2026/03/17/ 15:56 -
2026-ից ԱԲ դասընթացներ կներառվեն դպրոցականների ավելի քան 80%-ի համար
2026/03/17/ 15:21 -
Չորրորդ Doing Digital Forum-ը կանցկացվի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով
2026/03/17/ 14:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով