GastroCamp Սյունիք 2024-2025
Լուրեր |
Business Tour
Gastrocamp Armenia նախագիծը իրականացնում է համայնքային զարգացմանը միտված գաստրո-միջոցառումներ, ներգրավելով ոլորտի համայնքային և միջազգային մասնագետներին: Նախագծի հիմնադիրներ՝ Աննա Մազմանյանը եւ Արայիկ Ամզայանը 2014-2024թթ իրականացրել են տասնյակ հնչեղ և արդյունավետ իրադարձային ծրագրեր Կոտայքի, Տավուշի մարզերում և Երևանում:
2024-2025 թթ Gastrocamp Armenia նախագիծը անցկացվելու է Սյունիքում: Նախատեսվում է իրականացնել միջոցառումների շարք, որը կեզրափակվի Gastrocamp Կապան 5-օրյա ծրագրով: Ամիսներ շարունակ Սյունիքը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն, ներգրավելով այցելուներ Հայաստանից և արտերկրից, հանրահռչակելով Կապանի բիզնես ներուժը:
Business tour
GastroCamp Կապան նախագծի երկրորդ միջոցառումը՝ Business tour-ը մեկնարկել է: Սյունիքի մարզի HoReCa ոլորտի մենեջմենթի և շեֆ-խոհարարների բիզնես այցով Երևան են եկել վերապատրաստման և նոր գործընկերային կապերի հաստատման նպատակով: Այցը նպատակ ունի նոր համագործակցություններ ձևավորել Սյունիքի մարզի խոշոր քաղաքների և Երևանի HoReCa ոլորտի գործարարների միջև:
Բիզնես այցի շրջանակներում տնտեսվարողները` սեփականատեր, մենեջեր, շեֆ-խոհարար, այցելելու են հայտնի ռեստորաններ, ուսումնասիրելու են իրենց գործընկերների փորձը, ծանոթանալու են մատակարարների հետ, հաստատելու են գործնական կապեր և ունենալու են գործնական բիզնես-ընթրիքներ:
https://youtu.be/Yz7Yky7Y5Hs
Բիզնես այցը ավարտվելու է փակ ընթրիքով, որի շրջանակներում հրավիրյալ շեֆ-խոհարար Աննա Ելովիկովան և Pi Hospitality ընկերությունների բրենդ շեֆ Արտակ Մանուկյանը պատրաստելու են 4hands ձևաչափով ընթրիք հատուկ նախագծի մասնակիցների համար:
Նախագծի հիմնադիրներ՝
Աննա Մազմանյան՝ ավելի քան 20 տարվա փորձ ունեցող փորձագետ ռազմավարական մենեջմենթում, կորպորատիվ կառավարման և խորհրդատվության ոլորտներում։ Նա աշխատել է այնպիսի միջազգային առաջատար կազմակերպություններում, ինչպիսիք են Ernst&Young-ը և Ռուսաստանի Անկախ տնօրենների ասոցիացիան։ Աննան մի շարք հաջողակ գաստրոնոմիական նախագծերի հիմնադիր է և նշանակալից PR և մարքեթինգային արշավների հեղինակ, ներառյալ 2017 թվականի «Գինու օրեր» առաջին փառատոնը։
Որպես ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ՝ գլխավորել է երկրի պատվիրակությունը COP 26 կլիմայական գագաթնաժողովում, ղեկավարել է տասնյակ միջազգային ծրագրեր և պատասխանատու է եղել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համար։
GastroCamp Armenia-ի համահիմնադիր
Արայիկ Ամզայան՝ շուրջ 10 տարվա պրոֆեսիոնալ փորձ խոհարարության ոլորտում: Մասնակցել և մրցանակների է արժանացել այնպիսի միջազգային գաստրոնախագծերում ինչպիսիք են ՝ Cuisine Taste of Culture, UNWTO Silk Road, Young Chefs, Olympiad World Skills International: Հանդիսանում է GastroCamp Armenia, Yerevan Food Fest, Culinary project (Central Kitchen Armenia) նախագծերի բրենդ-շեֆ և համահիմնադիր: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․