Սեպտեմբեր ամսվա ցուցանիշներով ՀՀ տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։
Տնտեսական ակտիվության աճի տեմպը հունվար-սեպտեմբերին շարունակել է դանդաղել` հունվար-օգոստոսի համեմատ ցածր լինելով 0.3 տոկոսային կետով: Սեպտեմբերին ՏԱՑ-ը փոքր-ինչ արագացել է, սակայն բավական ցածր է մնում տարեսկզբի աճերից, քանի որ բարձր աճ ապահովող գործոններն աստիճանաբար չեզոքանում են։
Ավելին, քանի որ ոսկերչական արտադրատեսակների վերաարտահանման գործընթացը սկսվել էր նախորդ տարվա վերջին ամիսներին և մեծացրել այդ ժամանակահատվածի ցուցանիշները` ընթացիկ տարվա վերջում բարձր բազայի էֆեկտի հետևանքով կնկատվի աճի տեմպերի էական դանդաղում։
Տնտեսության կառուցվածքը վատթարանում է: Ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման կառուցվածքում բարձր աճ ապահովող գործոնը ոսկերչական արտադրատեսակներն են։ Մյուս ենթաճյուղերում գրանցվում են բավական ցածր աճեր կամ անկումներ, ինչը բնականաբար բացասական երևույթ է և կարող է տնտեսությունում առաջացնել երկարաժամկետ խնդիրներ։ Առանց ոսկերչական գործունեության («թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի) ընդհանուր արտահանման անկումը կազմել է 9.5%, իսկ արդյունաբերության անկումը՝ 0.3%։
Գնաճը շարունակում է դանդաղել՝ չնայած դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքի էական նվազմանը։ Ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն շուրջ 1.75 տոկոսային կետով նվազեցրել է դրամավարկային քաղաքականության (ԴՎՔ) տոկոսադրույքը, սակայն նույն ժամանակահատվածում գնաճը մնացել է բավական ցածր մակարդակում, իսկ նախորդ երկու ամիսների ընթացքում շարունակել է դանդաղել։ Միևնույն ժամանակ, վերջին ամիսներին պետական պարտատոմսերի տոկոսադրույքները փոքր-ինչ աճել են՝ որոշակիորեն շեղվելով սովորաբար նկատվող ԴՎՔ տոկոսադրույքի հետ նույն ուղղությամբ շարժի միտումից։
Պետական բյուջեի ցուցանիշներն էականորեն թերակատարվել են: 2024թ. հունվար-սեպտեմբերին պետական բյուջեի պլանի համեմատ հարկային եկամուտները թերակատարվել են 148.6, իսկ ծախսերը 224.7 մլրդ դրամով։ Ընդ որում, շուրջ 66.4 մլրդ դրամով (շուրջ 18.0%-ով) թերակատարվել են կապիտալ ծախսերը՝ արտացոլելով կապիտալ ծախսերի իրականացման գծով առկա չլուծված խնդիրները։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․