Ռեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն արդեն իրականություն է
Լուրեր |
Մասնագիտական բանավեճեր ու քննարկումներ, մտքերի փոխանակում և, իհարկե, մրցույթ… UI/UX Design Battle-ն այլևս իրականություն է:
Միջոցառումը, որի գլխավոր գործընկերը Կոնվերս Բանկն էր, համախմբել էր ստեղծագործական համայնքը մի ընդհանուր նպատակի շուրջ. մասնագիտական կարծիքով ու առաջարկներով նպաստել մոբայլ բանկինգի զարգացմանը Հայաստանում:
UI/UX Design Battle-ի շրջանակում անցկացված մրցույթի մասնակիցները ռեալ ժամանակում պետք է լուծեին ռեալ խնդիր՝ հիմնված Converse Mobile հավելվածի օգտատերերի արձագանքների և կարծիքների վրա: Այն վերաբերել է հաճախորդների շրջանում ամենաքննարկվող «Payments & Transfers» բաժնին:
«Այն, որ Կոնվերս Բանկը դարձել է նման միջոցառման գործընկեր, հասունության նշան է: Սա ոչ թե պարզապես գործընկերություն է, այլ գիտակցված որոշում»,- ասել է Armenian Code Academy-ի դիզայնի ուղղության ղեկավար, միջոցառման ժյուրիի անդամ Դավիթ Պեդանյանը։
«Շատ հատկանշական էր, որ Կոնվերս Բանկը համաձայնեց ներկայացնել քեյսը, թույլ տվեց քննարկման առարկա դարձնել դրա ներքին հարցերը և հնարավորություն տալ մասնագետներին մանրամասն ուսումնասիրել այն, առաջարկել նոր լուծումներ, փոփոխություններ։ Սա շատ կարևոր է, քանի որ խոսքը տասնյակ հազարավոր օգտատերեր ունեցող պրոդուկտի մասին է է»,- ասել է Skill-Event Marketing ընկերության հաղորդակցության գծով տնօրեն Աննա Մանֆրեդին:
Նրա խոսքերը շեշտում են բաց նորարարության կարևորությունը և մասսայական պրոդուկտների մշակման բարդությունները:
Կոնվերս Բանկի մարքեթինգի բաժնի և մոբայլ բանկինգի կռոսֆունկցիոնալ թիմի ղեկավար Սերգեյ Ուսնունցի խոսքով, Converse Mobile հավելվածն արդեն այսօր առաջարկում է անհատականացված ֆինանսական փորձառություն։ Սակայն Բանկը մտադիր չէ կանգ առնել․ հավելվածն էլ ավելի է զարգացվելու։
«Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հաճախորդի կարծիքը Կոնվերս Բանկի մոբայլ բանկինգի հետագա զարգացման համար։ Եվ ուրախ ենք, որ մեր բազմաթիվ օգտատերերին այսօր միացավ նաև ստեղծագործական համայնքը՝ իր կարծիքով և առաջարկներով աջակցելով հավելվածի հետագա բարելավումներին»,- ասել է նա։
UI/UXDesign Battle-ի ընթացքը, մասնագետների կարծիքներն ու մրցանակակիրների ոգևորությունը ներկայացնում ենք տեսանյութում:
https://youtu.be/SOtWBoNDUPk
Կոնվերս Բանկը վերհսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն