Մայիսի 29-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Անշարժ գույքը պետական մարմիններին կտրամադրվի վարձակալությամբ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացրած որոշման նախագծով՝ պետական մարմիններն ու պետական ոչ առևտրային կազմակերպությունները այսուհետ անշարժ գույք կստանան ոչ թե անվճար, այլ վարձակալությամբ՝ կառավարության սահմանած կարգով։ Վարձակալության վճարները կուղղվեն պետական բյուջե։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս քայլը միտված է ֆինանսական հոսքերի կարգավորմանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Կրիպտոակտիվների նկատմամբ միասնական կանոններ կսահմանվեն
Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը հայտնել է, որ կրիպտոարժույթների ոլորտում ներդրվելու են միասնական կանոններ։ Կրիպտոակտիվներ թողարկող և վաճառող ընկերություններից կպահանջվի բացահայտել սեփականատերերի տվյալները և պահպանել կապիտալի նվազագույն պահանջները։ Միաժամանակ պարզեցվելու է թողարկման ընթացակարգը՝ համակարգային ռիսկերը նվազեցնելու նպատակով։
Աշխատողի չձևակերպման շուրջ նոր բացահայտումներ
ՊԵԿ-ի տվյալներով՝ 2025թ․ ապրիլին աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 70 հարկ վճարողի մոտ՝ 49.5 մլն դրամի տուգանքներով։ 20 հարկ վճարող, որոնց մոտ արձանագրվել է երեք և ավելի չձևակերպված աշխատող, տուգանվել են 35 մլն դրամի չափով։
Բնական աղետների վնասը գերազանցում է կանխատեսումները
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ աշխարհում բնական աղետների ընդհանուր վնասը, ներառյալ անուղղակի հետևանքները (առողջապահություն, կրթություն, մատակարարման շղթաներ), տարեկան կազմում է շուրջ 2.3 տրիլիոն դոլար, ինչը մոտ 10 անգամ գերազանցում է միայն ուղղակի տնտեսական կորուստները։
Իրանը պատրաստ է հարստացումը դադարեցնել՝ ակտիվների սառեցման չեղարկման դիմաց
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը՝ փոխարենը պահանջելով ԱՄՆ-ից սառեցված ակտիվների չեղարկում և խաղաղ հարստացման իրավունքի ճանաչում։ ԱՄՆ-ն իր հերթին շեշտել է նոր համաձայնագրի անհրաժեշտությունը։
236 մլն եվրոյի պայմանագիր՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի համար
Ազգային ժողովն ընդունել է Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ֆինանսական պայմանագիրը, որով բանկը Հայաստանին կտրամադրի 236 մլն եվրո վարկ՝ Սյունիքի մարզում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար։
ՊՆ և ԱԱԾ սպաներին՝ պետական աջակցություն հիփոթեքով բնակարան գնելու համար
Նոր որոշմամբ՝ ՊՆ համակարգում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում նշանակված սպաները կկարողանան բնակարան գնել հիփոթեքային վարկավորմամբ՝ պետբյուջեի միջոցներով։ Նախագծով սահմանվում է մոտ 35 մլն դրամի սահման, որը հասանելի կլինի շահառուներին Երևանում կամ մարզերում անշարժ գույք ձեռք բերելու համար։
Ուկրաինան՝ ԱՄՆ հեղուկ բնական գազի նոր ներմուծման երթուղու վրա
Ուկրաինան նոր լուծում է գտել՝ հեղուկ բնական գազ ստանալու ԱՄՆ-ից՝ Բուլղարիայի, Ռումինիայի և Մոլդովայի տարածքով ռևերսային մատակարարման եղանակով։ Առաջին մատակարարումները սպասվում են հունիսին՝ մինչև տարեվերջ հասնելով մինչև 800 մլն խմ։
Իլոն Մասկը հեռանում է պետական պաշտոնից
Իլոն Մասկը հայտարարել է ԱՄՆ կառավարության «Կառավարության արդյունավետության դեպարտամենտի» նախագահի պաշտոնից հեռանալու մասին՝ շնորհակալություն հայտնելով նախագահ Թրամփին՝ պետական ծախսերի վերահսկմանն ուղղված աշխատանքի համար։
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/7FVXAx_a8vEՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին