ABNews

Քաղաքապետարանը պլանավորում է բարձրացնել տուգանքի չափը շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխող միջոցառումներ չիրականացնելու դեպքում

Լուրեր | 2024/08/28 02:39

Քաղաքապետարանը պլանավորում է բարձրացնել տուգանքի չափը շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխող միջոցառումներ չիրականացնելու դեպքում
Երևանի քաղաքապետարանը քննարկում է կառուցապատման ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները չկատարելու հետևանքով տուգանքների չափի բարձրացման հարցը։  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ տուգանքի չափը պետք է համադրելի լինի կառուցապատման ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումների իրականացման ծախսերի հետ։ Նրա տեղեկատվությամբ՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին գործակարգավարական նիստերից մեկի ժամանակ քաղաքապետը հանձնարարել է մշակել կարգ շինարարական օբյեկտներում պաշտպանիչ ցանցերի կահավորման վերաբերյալ։ Մյուս հանձնարարականի համաձայն էլ քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունը տուգանքի չափերի փոփոխության վերաբերյալ համապատասխան աշխատանքներ է իրականացնում։ Հոդվածն ամբողջությամբ՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը