Ներդրումային ոլորտն այսօր 28.06.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Հինգշաբթի ամերիկյան ինդեքսները դրական են փակվել` Dow Jones Industrial Average-ը բարձրացել է 0,09%-ով և կազմել 39164,06 կետ: S&P 500-ն ավելացել է 0,09%-ով և կազմել 5482,86 կետ։ Ուրբաթ S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները բարձրացել են 0,29%-ով:
Ճապոնական Nikkei 225-ն ավելանում է 0,10%-ով՝ հասնելով 39626 կետի, կորեական KOSPI-ն ավելանում է 0,34%-ով՝ մինչև 2793,44 կետ, չինական Shanghai Composite-ն աճել է 0,46%-ով և կազմել 2960,0 կետ:
Մակրոէկոնոմիկա
1. Շվեդիայի Կենտրոնական բանկը (Riksbank) հինգշաբթի օրվա նիստի արդյունքներով , ինչպես ակնկալվում էր, հիմնական տոկոսադրույքը պահպանել է տարեկան 3,75%։
2. ԱՄՆ-ում գործազրկության նպաստի դիմումների թիվը մեկ շաբաթվա ընթացքում նվազել է 5 հազարով՝ հասնելով 233 հազարի: Արդյունքը կանխատեսում լավ է։
3. 2024 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ի աճի վերջնական գնահատականը տարեկան կտրվածքով կազմում է 1,4%։ Արդյունքը սպասվածից 10 բ/վ ավելի լավ է:
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինն այսօր արժեզրկվում է, թանկարժեք մետաղը մեկ ունիցայի դիմաց վաճառվում է $2326,9։ Հինգշաբթի նավթային գնանշումներն աճել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմում է $86,8 , WTI-ի գինը մեկ բարելի դիմաց մոտ $82,3։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Boeing-ը վերսկսում է լայնածավալ ռեակտիվ ինքնաթիռների մատակարարումները Չինաստան։ Վերջին շաբաթների ընթացքում մատակարարումները դադարեցվել են չինական կարգավորող մարմինների կողմից հսկողության պատճառով: Ակնկալվում է, որ 777 և 787 լայնածավալ ինքնաթիռների պատվերները կմատակարարվեն մոտ օրերս, բացի այդ, ակնկալվում է, որ Boeing 737 MAX-ի առաքումներն հուլիսին արդեն կվերսկսվեն։
2.Walgreens Boots դեղագործական մանրածախ վաճառողը հրապարակել է մայիսի 31-ին ավարտված եռամսյակի ֆինանսական արդյունքները։ Հաշվետվությունների համաձայն՝ հասույթն աճել է մինչև $36,4 (+2,6% Տ/Տ): Զուտ շահույթը գրեթե եռապատկվել է՝ հասնելով $344 մլն։ EPS-ի ցուցանիշը սպասվածից ավելի վատ էր՝ $0,63:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն