«Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Մոսկվայում անցկացվել է Armenian Business Forum-ը
Լուրեր |
Մոսկվայում տեղի է ունեցել Armenian Business Forum 2024-ը, որը Ռուսաստանի և Հայաստանի ձեռներեցների երկկողմ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ամրապնդման հիմնական բիզնես հարթակ է դարձել: Միջոցառումը կազմակերպվել էր «Հայ գործարարների ասոցիացիայի» (ՀԳԱ) կողմից՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:
Այս տարի ֆորումը համախմբել էր շուրջ չորս հարյուր մասնակիցների Հայաստանից և Ռուսաստանից, ինչպես խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ սկսնակ ձեռներեցների: Ծրագրի շրջանակում անցկացվեցին պանելային քննարկումներ, հանդիպումներ ուսանողների հետ, շնորհանդեսներ և նախագծերի քննարկումներ:
Բացելով ֆորումը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ՝ Սամվել Կարապետյանն ընդգծեցլ է Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերության ամրապնդման կարևորությունը. «Ռուսաստանը պատմականորեն Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է։
Մեր՝ որպես հայաստանյան գործարար համայնքի, խնդիրն այդ հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումն է։ Համախմբվենք և «կամուրջ» դառնանք մեր երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման համար։ Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է պահպանել քաղաքական, գործարար և մշակութային հանրության բոլոր մակարդակներում այն սերտ երկխոսությունը, որը ձևավորվել է մեր երկու երկրների միջև երկար տարիների հարաբերությունների ընթացքում:
Ոչ մի արտաքին հանգամանք չի կարող և չպետք է խոչընդոտի ռուս-հայկական համագործակցության մասնակիցների համակարգված աշխատանքին, գործընկերության զարգացմանը և համագործակցությանը: Եվ, իմ կարծիքով, այստեղ կարևոր է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․