Էներգաարդյունավետ վարքագիծ․ փոքր քայլերով դեպի մեծ փոփոխություններ
Լուրեր |
Բնապահպանական խնդիրների մասին մարդիկ այսօր ավելի լավ պատկերացում ունեն. դրանց մասին խոսվում է դպրոցներում, համալսարաններում, հեռուստացույցով, համացանցում հոդվածների և հոլովակների պակաս չկա, տարբեր ուղղություններով ընթանում են իրազեկման արշավներ։ Սակայն ոչ բոլորը գիտեն, որ հենց իրենց ներդրումն է կարևոր այս խնդիրների լուծմանը նպաստելու համար։
Շրջակա միջավայրի պահպանության տարբեր մոտեցումներ կան․ դրանցից մեկն էներգաարդյունավետությունն է։ Աշխարհում մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի 79%-ը բաժին է ընկնում էներգիայի արտադրությանն ու օգտագործմանը։ Հետևաբար՝ խնայելով էներգիան՝ մենք ոչ միայն նպաստում ենք էներգետիկ անկախությանն, էներգետիկ աղքատության կրճատմանն, այլև կյանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը թե անհատի, թե գլոբալ մակարդակում։
Արթուր Միրզոյանը սովորում է երևանյան դպրոցներից մեկի 6-րդ դասարանում։ Էներգաարդյունավետ վարքի մասին գիտի «Բնություն» առարկայից։ «Եթե արևը ջերմացնում է տունը, պետք չէ ջեռուցման կաթսան միացնել, և հակառակը՝ եթե տանը զով է, օդորակիչը պետք չէ շատ ցածր ջերմաստիճանի վրա միացնել՝ էներգիա է վատնվում»։
Արթուր Միրզոյանը
Էներգաարդյունավետությունը բերում է նաև կոմունալ ծախսերի կրճատման, ինչը պակաս կարևոր չէ արդեն մեծահասակների համար։
«Երբ արևի լույսը տուն է ընկնում, լույսերն անջատում եմ, բացում եմ վարագույրները, օգտվում եմ բնական լուսավորությունից», - ասում է Արթուրը՝ հավելելով, որ ձգտում է բնությանը չվնասել և էներգաարդյունավետ վարք դրսևորել։
Էներգաարդյունավետ վարք կարող է դրսևորել մեզնից յուրաքանչյուրը։ Դրա համար բավական է հետևել մի քանի պարզ խորհուրդների։
Իսկ երբ թվում է, թե այս քայլերի միջոցով տնտեսված էներգիան մեծ բան չէ, ապա այս պատկերում ներկայացված է, թե ինչ է հնարավոր անել միայն 1 կՎտ*ժ էներգիայով․
Էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներից շատերը նյութական ծախսեր չեն պահանջում և կախված են մարդկանց տեղեկացվածությունից և վարքագծից։
Իսկ եթե ուզում եք հասկանալ, թե որքան գումար կպահանջվի սեփական բնակարանն էներգաարդյունավետ դարձնելու համար, և որքան կկրճատվի ջեռուցման ամսական ու տարեկան ծախսը բնակարանի ջերմաարդիականացումից հետո, այցելեք www.mershenq.am կայք։ Այնտեղ գործող պարզ հաշվիչի միջոցով կկարողանաք ստանալ իրականությանը մոտ տեղեկություն։
Կայքի «Քարտեզ» բաժնում ներկայացված են Հայաստանի ամբողջ տարածքում ջերմաարդիականացված շենքերն, ընթացիկ ու նախատեսված աշխատանքները, շենքերի էներգետիկ բնութագրերը՝ ջերմաարդիականացումից առաջ և հետո։
Կայքը ստեղծվել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից, ֆինանսավորվում է Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ:
Էներգաարդունավետության մասին ճանաչողական նյութեր, տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելել ծրագրի ֆեյսբուքյան էջ։
Ծրագրի յութուբյան ալիքում կարելի է գտնել էներգաարդյունավետ վարքագծի մասին հետաքրքիր և ճանաչողական հոլովակներ։ Հոլովակներում հանրային դեմքերը մատչելի ձևով ներկայացնում են պարզ և գործնական քայլեր, որոնք հեշտությամբ կարող եք կիրառել առօրյայում՝ էներգիա խնայելու և ծախսերը նվազեցնելու համար։
Էներգաարդյունավետ վարքագծի կիրառումը ոչ միայն դրական ազդեցություն է ունենում մեր կյանքի որակի վրա, այլև նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը և էներգիայի խնայողությանը։ Ձեր ամենափոքր քայլը կարող է դառնալ փոփոխությունների մեծ ալիքի սկիզբ։
Նորա Վանյան Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/02 22:00
Դեկտեմբերի 2-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/02 20:20
Դեկտեմբերի 2-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 2-ի բիզնես լուրերը
2025/12/02/ 22:00 -
Դեկտեմբերի 2-ի կարևոր լուրերը
2025/12/02/ 20:20 -
Evocabank-ը` Project Management Awards 2025-ի գլխավոր գործընկեր
2025/12/02/ 18:47 -
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
2025/12/02/ 17:42 -
Հայկական կրիպտոհամայնքում արագորեն տարածվում են չարտոնավորված արհեստական բանականությամբ բոտերը
2025/12/02/ 16:16 -
ԵՄ-Հայաստան գործակցությունը գնալով լավանում է, նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել. Կայա Կալաս
2025/12/02/ 16:11 -
Չինաստանը հարկեր կսահմանի հակաբեղմնավորիչների համար
2025/12/02/ 16:07 -
OpenAI-ը պատրաստվում է ChatGPT-ում գովազդ ցուցադրել
2025/12/02/ 15:58 -
Սթիվ Ջոբսի հաջողության 7 կանոնները, որոնք դեռ այսօր էլ գործում են
2025/12/02/ 15:47 -
Ծառատունկ՝ հանուն Հայաստանի
2025/12/02/ 15:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ծառատունկ՝ հանուն Հայաստանի
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 2025 Թ․
Ucom-ի 5G ցանցի կառուցումը, կիբեռանվտանգության ամենամյա մրցույթը, AI նորություններն ու ամենարագ iPhone-ը
ՓՈՂ NEWS. ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 2025 Թ․