Երջանկություն, եկամուտ եւ վստահություն. ինչ են մտածում հայերը Հայաստանում ապրելու մասին՝ ըստ վերջին տվյալների
Լուրեր |
Հայաստանում մարդիկ այսօր ապրում են աննախադեպ սոցիալ-քաղաքական փոփոխությունների փուլում, որը զգալիորեն ազդում է բնակչության վստահության, երջանկության, տնտեսական հեռանկարների եւ նույնիսկ հարեւան ազգերի հետ հարաբերությունների ընկալման վրա։
Կովկասյան Հետազոտական Ռեսուրսների Կենտրոնի (CRRC) կողմից իրականացված Կովկասյան բարոմետր 2024-ի արդյունքները՝ ֆինանսավորված Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից, բացահայտում են այս ամենի սոցիոլոգիական խորքային պատկերը։
Երջանկություն, վստահություն ու դատարկության զգացում
CRRC-ի տվյալներով՝ Հայաստանի բնակչության զգալի մասը իրենց երջանիկ է համարում՝ 1-ից 10 սանդղակով գնահատման դեպքում ընտրված պատասխանների մեծ մասը տեղակայվում են միջինից բարձր սանդղակում։ Սակայն երջանկության այս զգացողությունը խիստ պայմանավորված է սոցիալական կապերով։ Հարցվածների զգալի մասը նշում է, որ «կարող են վստահել մի շարք մարդկանց» և ունեն շրջապատ, որը կարող է աջակցել դժվար պահերին։
Սակայն արժե նշել, որ զգալի թվով մարդիկ նշել են նաև դատարկության զգացում կամ մերժված լինելու փորձառություն։ Սա վկայում է հայաստանյան հասարակության բևեռացման կամ սոցիալական մեկուսացման վտանգների մասին, որոնք հատկապես սրվեցին հետպատերազմյան շրջանում։
Բիզնեսը՝ ըստ ազգությունների
Մի բան է՝ խոսել ներդրումային գրավչությունից, մեկ այլ՝ հասկանալ բնակչության պատրաստակամությունը՝ գործարար կապեր հաստատել տարբեր ազգությունների հետ։ Հարցման մեջ ընդգրկված էր «Հավանություն տալի՞ս եք, որ Ձեր ազգակիցները բիզնես անեն [նշված ազգության] հետ» հարցաշարքը, որի արդյունքները կարող են մտահոգիչ լինել։
- Ամերիկացիների հետ բիզնեսին առավելագույն հավանություն է տրվել։
- Հայերի նկատմամբ՝ առավելագույն դրական վերաբերմունք (իհարկե)։
- Սակայն ադրբեջանցիների, թուրքերի եւ սեռական փոքրամասնությունների հետ գործարար կապերին հիմնականում բացասական են վերաբերվում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն