Շփումների նոր ձևաչափ. Ինչ նոր գործառույթ է ստացել WhatsApp-ը iPhone-ում
Լուրեր |
iPhone-ի օգտատերերի համար հասանելի է դարձել մի նոր գործառույթ, որը թույլ է տալիս WhatsApp-ն օգտագործել որպես հիմնական հավելված զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու համար։ Այս նորամուծությունը կարող է էականորեն հեշտացնել օգտատերերի շփումները, հատկապես նրանց համար, ովքեր ամեն օր հիմնականում օգտագործում են հենց WhatsApp-ը։
Ինչ է փոխվում iOS-ում
Նոր գործառույթը հասանելի է iOS 18.2 և ավելի նոր տարբերակների համար։ Երբ WhatsApp-ը սահմանվում է որպես հիմնական հավելված, iPhone-ը տարբեր գործողությունների ժամանակ կօգտագործի հենց այդ հավելվածը՝ փոխարենը Apple-ի ներսային «Phone» և «Messages» հավելվածների։ Մասնավորապես՝
-
Եթե Safari-ի կամ այլ բրաուզերի էջում սեղմում եք որևէ հեռախոսահամարի վրա, այն բացվում է WhatsApp-ում,
-
Եթե կոնտակտների ցանկից փորձում եք հաղորդագրություն ուղարկել, կբացվի WhatsApp-ը։
Ինչպես ակտիվացնել ֆունկցիան
WhatsApp-ը որպես հիմնական հավելված սահմանելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը՝
-
Բացեք Կարգավորումներ (Settings),
-
Անցեք Հավելվածներ (Apps) բաժին,
-
Ընտրեք Հիմնական հավելվածներ (Default Apps),
-
Այստեղ, համապատասխանաբար, Հաղորդագրություններ (Messages) և Զանգեր (Calls) բաժիններում ընտրեք WhatsApp-ը։
Ըստ WABetaInfo-ի՝ կարգավորումը շատ պարզ է և տևում է ընդամենը մի քանի վայրկյան։
Ովքե՞ր կարող են օգտվել այս հնարավորությունից
Սկզբում այս գործառույթը նախատեսված էր բացառապես Եվրամիության տարածքի համար՝ համապատասխանելով Դիջիթալ շուկայի ակտին (DMA), սակայն Apple-ը որոշել է այն ընդլայնել բոլոր օգտատերերի համար։
Այժմ ֆունկցիան հասանելի է միայն WhatsApp-ի բետա-տարբերակն օգտագործողներին, որը հասանելի է TestFlight հավելվածի միջոցով։ Ակնկալվում է, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին այն հասանելի կդառնա նաև ավելի լայն շրջանակի օգտատերերի համար, երբ գործառույթը ինտեգրվի WhatsApp-ի պաշտոնական թողարկված տարբերակում։
WhatsApp-ի զարգացման ուղղված նոր հնարավորություններ
Վերջին ամիսներին WhatsApp-ի թիմը ակտիվորեն աշխատում է հավելվածի ֆունկցիոնալության ընդլայնման վրա։ Դրանցից են՝
-
Հնարավորություն՝ ձեռքով մուտքագրել հեռախոսահամարներ՝ անմիջապես հավելվածի զանգերի բաժնում,
-
Համարի ստուգման գործիք, որը ցույց է տալիս՝ արդյոք տվյալ համարը գրանցված է WhatsApp-ում, թե պատկանում է վավերացված բիզնես պրոֆիլի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն