ABNews

Հայաստանը՝ նոր ներդրումային կենտրոն Forbes-ի առաջատար բրենդների համար

Լուրեր | 2024/08/27 05:46

Հայաստանը՝ նոր ներդրումային կենտրոն Forbes-ի առաջատար բրենդների համար
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ հանդես է գալիս «Forbes 100 Most Valuable Brands» վարկանիշային ցուցակում ընդգրկված ընկերություններին դեպի Հայաստանի Հանրապետություն ներգրավելու նախաձեռնությամբ: Նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի տնտեսության զարգացմանը` նպատակ ունենալով նպաստել երկրի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը և առավել բարենպաստ և մրցակցային միջավայրի ձևավորմանը: «Forbes 100 Most Valuable Brands» վարկանիշային ցուցակում ընդգրկված ընկերությունների հետ համագործակցությամբ հետաքրքրված տեղական խոշոր տնտեսվարողներին հորդորում ենք տրամադրել համապատասխան տեղեկատվություն իրենց գործունեության և հետաքրքրության շրջանակի վերաբերյալ` լրացնելով ներկայացված հայտադիմումը՝ այստեղ։ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվելու է առաջնային կապի հաստատումը և հետագա սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011208105 հեռախոսահամարով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը