Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ
Լուրեր |
Ակբա Բիզնես ակումբում գործարարները քննարկել են բիզնեսում մարքեթինգի դերն ու վերջինիս ընձեռած հնարավորությունները, ստեղծել մարքեթինգային ռազմավարության մոդել, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր, քննարկել նոր բիզնես գաղափարներ։
Ակբա Բիզնես ակումբի հյուրը «MAROG» ընկերության հիմնադիր-տնօրեն, մարքեթինգային հաղորդակցության և կառավարման մասնագետ Մագդա Մարկոսյանն է, ով Ակբա Բիզնես ակումբի անդամների հետ առանձնացրել է ոլորտի թրենդներն ու մոդելները, խոսել մարքեթինգի առանձնահատկություններից։ «Այս հանդիպման առանձնահատկություններից մեկն այն է, որ գործարարները «փորձնական» բիզնեսի վրա ստեղծել են մարքեթինգային ռազմավարություն և ստացված գիտելիքները կիրառելու են իրենց բիզնեսներում։
Յուրաքանչյուր հանդիպումից հետո մենք ունենում ենք նոր գործընկերային կապեր և համագործակցություններ. բիզնեսները հնարավորություն են ունենում ընդլայնել կապերը, ինչպես նաև քննարկումների ընթացքում առաջացած գաղափարները հետագայում վերածել նոր բիզնես գաղափարների»,- նշել է Ակբա բանկի ոչ ֆինանսական ծառայությունների թիմի
ղեկավար Արմինե Թումանյանը։
«Մարքեթինգը բիզնեսի շարժիչ ուժն է, և եթե մենք չենք դիտարկում այն կառավարման և ռազմավարական տեսանկյունից, ապա բախվելու ենք շարունակական կրկնվող խնդիրների։ Մեր նպատակն է հասկանալ, թե ամեն կազմակերպություն իր տեսանկյունից ինչ խնդիրների առաջ է կանգնած, ինչ նպատակներ ունի, որի շրջանակում ինչ ռազմավարություն պետք է մշակվի: Ակբա Բիզնես ակումբը համայնքաշինության լավ օրինակ է և ես հավատում եմ, որ այս ֆորմատը երկու-երեք տարի հետո կարող է մեծ ազդեցություն ունենալ ոլորտում և կլուծի մեծ խնդիրներ»,- նշել է
«MAROG» մարքեթինգային ընկերության հիմնադիր և տնօրեն Մագդա Մարկոսյանը։ Ակբան առաջինն է բանկային համակարգում, որը ձեռներեցության զարգացման և նոր գործարար մշակույթ ձևավորելու համար հիմնեց այս ձևաչափով բիզնես ակումբ՝ համախմբելով հայկական գործարար համայնքը ու դառնալով կարևոր հարթակ փորձի փոխանակման և բիզնես թեմաների քննարկման համար։
«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝
- մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
- դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ,
- օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
- առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։
Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։
Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։
https://youtu.be/KNSue0JWeh4
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․