Ինչու է դանդաղել ՀՀ տնտեսական ակտիվության աճը
Լուրեր |
Այսպես՝
ՀՀ տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է:
2024թ. մայիսին ՏԱՑ-ը կազմել է 5.2%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 4.8 տոկոսային կետով: Արդյունքում հունվար-մայիս ամիսների ՏԱՑ-ը նույնպես դանդաղել է՝ կազմելով 11.2%: ՏԱՑ-ի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ոսկերչական գործունեության կտրուկ նվազմամբ կամ դադարեցմամբ:
Վերջինս էլ իր հերթին սպասելի երևույթ էր, քանի որ ինչպես նշել ենք նախորդ տեղեկանքներում, տնտեսական բարձր աճ ապահովող այդ գործունեության տեսակը իր բնույթով բավական անկայուն է և արտաքին գործոնների փոփոխության արդյունքում կարող է կտրուկ կանգ առնել, ինչը և տեղի է ունեցել մայիսին: Ոսկերչական գործունեության կտրուկ նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման և ներմուծման աճի տեմպերը: Ընդ որում, ներմուծման աճի տեմպի կտրուկ անկումը հուշում է, որ ոսկերչական ապրանքներ այլևս չեն ներմուծվում, և ենթադրվում է, որ այդ գործունեության շարունակումը հետագա ամիսների ընթացքում քիչ հավանական է:
Հարկային եկամուտների աճի տեմպը նույնպես կտրուկ նվազել է:
Տնտեսական ակտիվության աճի կտրուկ դանդաղման պայմաններում նվազել է նաև հարկային եկամուտների աճի տեմպը՝ մայիսին հասնելով գրեթե զրոյական աճի՝ 0.8%-ի (իսկ եկամտային հարկի վերադարձը հաշվի առնելու դեպքում՝ 0.2%-ի): Արդյունքում հունվար-մայիս ամիսների հարկային եկամուտների աճը կազմել է 7.9%, իսկ հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձը հաշվի առնելու դեպքում՝ 5.1%:
Վերջինս բավական ցածր է ՏԱՑ-ից, որի պատճառն այն է, որ հիմնական տնտեսական աճը պայմանավորող գործունեությունը, չի հարկվում անհրաժեշտ չափով, սակայն այդ ուղղությամբ կառավարության կողմից քայլեր չեն ձեռնարկվում: Միևնույն ժամանակ, մայիսի ՏԱՑ-ի դանդաղումն էլ ավելի է նվազեցրել հարկային եկամուտների աճի տեմպը, որի պահպանումը կարող է խնդիրներ առաջացնել բյուջեի կատարման տեսանկյունից:
Սպառողական վարկերի աճի տեմպը շարունակում է արագանալ:
2024թ. սպառողական վարկերի աճի տեմպը բավական բարձր է եղել և վերջին ամիսներին շարունակել է արագանալ՝ մայիսին հասնելով 24.9%-ի: Հաշվի առնելով տնտեսական ակտիվության, ինչպես նաև աշխատավարձերի աճի տեմպի դանդաղումը և էականորեն ցածր տեմպը՝ վարկերի բարձր աճը խնդրահարույց է և կարող է միջնաժամկետում կայունության ռիսկեր առաջացնել:
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40 -
Ինչո՞ւ է կաթվածահար եղել հեղուկ գազի շուկան
2026/05/01/ 16:27 -
Բալահովիտում երեխաների թունավորման և խմելու ջրի աղտոտման լուրերը կեղծ են․ Ջրային կոմիտե
2026/05/01/ 16:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․