ABNews

Հեղինակավոր Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը

Լուրեր | 2024/06/27 08:32

Հեղինակավոր Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը
Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի՝ ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը՝ B1-ից Bа3-ի՝ կայուն հեռանկարով։ Միաժամանակ Moody’s-ը բարձրացրել է վարկարժանության հիմնական գնահատականը (BCA)՝ b1-ից ba3, բարձրացրել է բանկի՝ ազգային արժույթով և արտարժույթով կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ վարկանիշը (CRRs)՝ Ba3-ից Ba2, ինչպես նաև բարձրացրել է կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ գնահատականը (CR գնահատական) Ba3(cr)-ից  Ba2(cr)-ի: IDBank-ի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է վերջին երկու տարիներին բանկի վարկային պորտֆելի որակի էական բարձրացմամբ, կորպորատիվ կառավարման բարելավմամբ, ինչպես նաև բանկի շահութաբերության աճով։ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը