Ներդրումային ոլորտն այսօր 27.05.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները ուրբաթ դրական են փակվել՝ Dow Jones Industrial Average-ն աճել է 0,01%-ով հասնելով 39068,67 կետի։ S&P 500-ն ավելացել է 0,69%-ով հասնելով 5304,36 կետի։ Այսօր ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում հանգստյան օր է։
Ճապոնական Nikkei 225-ը ավելանում է 0,32%-ով հասնելով 38913 կետի, կորեական KOSPI-ն աճում է 1,39%-ով հասնելով 2724,98 կետի, Shanghai Composite-ը ավելանում է 0,90%-ով հասնելով 3116,70 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ Goldman Sachs Group-ը փոխել է իր կանխատեսումը Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կողմից հիմնական տոկոսադրույքի նվազման վերաբերյալ՝ Fed-ի պաշտոնյաների վերջին հայտարարության ֆոնին։ Goldman-ն ակնկալում էր, որ առաջին անգամ փոխարժեքը կնվազի 25բ/վ-ով սեպտեմբերին։
2․ ԱՄՆ-ում երկարաժամնկետ օգտագործվող ապրանքների ծավալը ապրիլին ավելացել է 0,7% Ա/Ա, չնայած շուկան ակնկալում էր 0,9%-ով նվազում։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինը բարձրանում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2344,20։ Նավթային գնանշումները ուրբաթ բարձրացել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի արժեքը մեկ բարելի դիմաց $82,30-ից բարձր է, WTI-ի արժեքը մեկ բարելի դիմաց $78,00-ից բարձր։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ ֆրանսիական Renault SA ավտոարտադրական կոնցեռնը, որպես ընթացիկ buyback ծրագրի մաս, մայիսի 24-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ հետ կգնի իր՝ մինչև 2 մլն բաժնեստոմսերը։ Բացի այդ, ԶԼՄ-ների տվյալներով Renault-ը նախատեսում է Իսպանիայում ավտոմեքենաների արտադրությունը հասցնել տարեկան կտրվածքով 500 հազարի, անցած տարվա 300 հազարի դիմաց։
2․ Բրիտանական առաջատար Janus Henderson ընկերության գնահատմամբ՝ անցյալ տարի համաշխարհային առաջատար ընկերությունները հետ են գնել $1,1 տրիլիոնի չափով իրենց սեփական բաժնետոմսերը, ինչը $181մլրդ-ով (-14%) 2022 թվականի ցուցանիշից ցածր է։ Ամերիկյան ընկերությունները 2023 թվականին buyback ծրագրի ծավալով առաջատարներն են եղել՝ $773 մլրդ (-17% Տ/Տ)։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.