Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Եվրամիությունը նոր հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե արդյոք ByteDance Ltd.-ն խախտել է օրենքը, երբ գործարկել է TikTok Lite հավելվածը Ֆրանսիայում և Իսպանիայում՝ առանց ռիսկերի ամբողջական գնահատման:Նոր հավելվածը խոստանում է օգտատերերին վճարել միավորների հատուկ համակարգի միջոցով, ինչը Եվրահանձնաժողովի կարծիքով՝ սպառողների համար կախվածություն առաջացնելու վտանգ է ներկայացնում, հատկապես դեռահասների շրջանում:
Ընկերությանը տրվել է 24 ժամ՝ հանձնաժողովին ռիսկերի գնահատում ներկայացնելու համար կամ ընկերությունը կարող է տուգանվել տարեկան ընդհանուր եկամտի կամ համաշխարհային շրջանառության մինչև 1%-ի չափով, կամ պարբերական տույժեր՝ միջին օրական եկամտի մինչև 5%-ի չափով:
Biogen-ը գերազանցել է Ուոլ Սթրիթի առաջին եռամսյակի շահույթի կանխատեսումները, քանի որ ծախսերի արդյունավետ կառավարման միջոցառումներն օգնել են փոխհատուցել հին դեղերի վաճառքի վրա ուժեղ մրցակցության ազդեցությունը, ինչի արդյունքում ընկերության բաժնետոմսերը թանկացել են մոտ 5%-ով:Ընկերությունը նաև նշել է, որ Ալցհեյմեր հիվանդության դեմ իր դեղամիջոցը՝ Leqembi-ն, որը մշակվել է ճապոնական գործընկեր Eisai-ի հետ համատեղ, գրանցել է մոտ 19 միլիոն դոլարի համաշխարհային վաճառք. դեղորայք օգտագործող հիվանդների թիվը 2023 թվականի վերջի 2000 հիվանդի համեմատ աճել է մոտ 2,5 անգամ:
Biogen-ի մեկ բաժնետոմսի արժեքը ապրիլի 24-ի դրությամբ կազմել է 202 ԱՄՆ դոլար
Skechers U.S.A. Inc-ի բաժնետոմսերի արժեքը բարձրանում է, քանի որ ընկերությունը ներկայացրել է առաջին եռամսյակի համար սպասվածից լավ ֆինանսական արդյունքներ:Skechers-ի առաջին եռամսյակի եկամուտը նախորդ տարվա համեմատ աճել է 12.5%-ով՝ հասնելով 2.251 մլրդ դոլարի: Կոշիկ արտադրող ընկերությունը հայտնել է մեկ բաժնետոմսի դիմաց 1.33 դոլարի եռամսյակային շահույթի մասին, որը գերազանցում է վերլուծաբանների՝ մեկ բաժնետոմսի դիմաց 1.10 դոլարի կանխատեսումները:
Մեծածախ վաճառքները աճել են 9.8%-ով, իսկ մանրածախ վաճառքները՝ 17.3%-ով:
Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը ապրիլի 25-ի դրությամբ կազմել է 59 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
#limitless #finance #fund #investments #investing #success #wealth #financialfreedom
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին