Շրջակա միջավայրի նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր՝ բնապահպանական համագործակցության շրջանակում։
Հուշագրով նախատեսվում է իրականացնել անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ շուրջ 273 հեկտար տարածքում՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ։
Նախաձեռնության նպատակն է նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունները և աջակցել էկոհամակարգերի վերականգնմանը։
Համագործակցությունը ներառում է ծրագրերի համատեղ պլանավորում, համապատասխան տարածքների ընտրություն, ոլորտային փորձագետների ներգրավում, ինչպես նաև իրականացված աշխատանքների վերաբերյալ տվյալների փոխանակում։
Նախատեսվում է նաև իրազեկման և հաղորդակցման միջոցառումների իրականացում։
Կողմերը հայտարարել են, որ ծրագրերը ուղղված են բնապահպանական և տնտեսական գործունեության համադրմանը՝ երկարաժամկետ ազդեցության ապահովմամբ։

