Փոփոխություններ հայկական անշարժ գույքի շուկայում
Լուրեր |

2023-ը՝ շուկայի ակտիվության նոր պիկ
2023-ին անշարժ գույքի շուկայում իրավունքի պետական գրանցման 219 628 գործարք է իրականացվել՝ 6,7%-ով ավելի շատ քան նախորդ տարում։ Գործարքների թիվը գերազանցել է 2014-ին գրանցված պիկը (214 168), դառնալով վերջին 20 տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշը։
Ինչպե՞ս են փոփոխվել գներն անշարժ գույքի շուկայում
Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մետրի միջինացված արժեքները տատանվել են 214 200 ՀՀ դրամի (Նուբարաշեն վարչական շրջան) և 837 700 ՀՀ դրամի (Կենտրոն վարչական շրջան) միջակայքում՝ փաստում են ՀՀ կադաստրի կոմիտեի 2023 թվականի անշարժ գույքի շուկայի վերլուծության արդյունքները։ Կենտրոն վարչական շրջանում գները նախորդ տարվա համեմատ աճել են 13,5%-ով։ Հաջորդ ամենաբարձր արժեքը գրանցվել է Արաբկիր վարչական շրջանում, որտեղ գների աճը նախորդ տարվա համեմատ կազմել է շուրջ 12,6%։ Ընդհանուր առմամբ Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների միջին գները մինչև 2017 թվականը համեմատաբար կայուն են եղել և կտրուկ սկսել են աճել 2017-ի վերջին եռամսյակից և 2018-ի առաջին եռամսյակում, որը հիմնականում պայմանավորված է եղել 2017-ի վերջից քննարկվող հարկային օրենսգրքում փոփոխություններով, որոնք նախատեսելու էին եկամտային հարկի հաշվին հիփոթեքային վարկերի տոկոսների սպասարկան սահմանափակումներ։ Օրենքի քննարկվող փոփոխությունն ուժի մեջ մտավ 2021-ի վերջին, որով նախատեսվեց Երևան քաղաքի գոտիավորում և աստիճանական կարգով եկամտային հարկի վերադարձման համակարգի սահմանափակում, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից համակարգի ամբողջական դադարեցում Երևան քաղաքում։ Փոփոխությունն էլ խթան հանդիսացավ 2021-ի վատ սպասումներից հետո գործարքների և շուկայական գների աճի։ Վերջին 2 տարիներին բնակարանների շուկայական գները անհամեմատ արագ տեմպերով են ավելանում, խնդիրն առավել արտահայտված է մասնավորապես Կենտրոն վարչական շրջանում, որտեղ բնակարանների գները վերջին 2 տարում տարեկան շուրջ 100 000 ՀՀ դրամի աճ են գրանցել 2021 թվականի 633 000 ՀՀ դրամից` 2023-ին դառնալով 837 700 ՀՀ դրամ։
Ի՞նչ նոր փոփոխություններ են կանխատեսվում
Բնակարանների գների փոփոխության վերաբերյալ փորձագետների կարծիքները հակասական են։ Օրինակ՝ «Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին նշել է, որ իրենց դիտարկմամբ, անշարժ գույքի գները 2024 թվականի կեսերից կսկսեն նվազել, քանի որ անշարժ գույքի գների աճի տեմպը և իրականացված գործարքների թիվը նվազել է: «Ի՞նչ է նշանակում` գները կանգ են առել. այսինքն` բարձր գներ չկան հիմա շուկայում, գործարքները պակասել են, իսկ մի քանի ամսից, ավելի կոնկրետ` 2024 թ. կեսերին, անշարժ գույքի գները կսկսեն նվազել»,– նշում է Պրիբիլսկին։ Նրա դիտարկմամբ` այսօր ՀՀ–ում շինմոնտաժային աշխատանքները ևս մոտ 30-40 տոկոսով թանկացել են, ինչը, ըստ նրա, ևս կփոխվի, քանի որ այդ գները չեն համապատասխանում տնտեսության իրական հատվածի հնարավորություններին ու եկամտին։ Այս հարցում հակառակ դիրքորոշում ունի Կառուցապատողների հայկական ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը, ով ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումների ժամանակ զգուշացրել է, որ շինթույլտվությունների տրամադրման սակագների էական բարձրացումը կհանգեցնի Երևանի նորակառույց բազմաբնակարան շենքերի բնակարանների 10-15%-ով թանկացմանը՝ հետևաբար ազդելով նաև ընդհանուր շուկայական գների վրա։ Նրա խոսքով, փոփոխությունը կսահմանափակի նորակառույց շենքերի բնակարանների հասանելիությունը 800 հազարից 1 միլիոն դրամ ամսական եկամուտ ունեցող ընտանիքների համար։ Ըստ նրա՝ կառավարությունը նշում է, որ նպատակահարմար չի Կենտրոնում կառուցապատում իրականացնելը և կառուցապատումը պետք է Կենտրոնից դուրս բերել, բայց մյուս կողմից հաստատում է ֆիսկալ վճարների տուրքերի փաթեթ, որով էլ խրախուսվում է Կենտրոնում կառուցապատում իրականացնելը։ «Կենտրոնում, կամ առաջին երեք գոտիներում այն կազմում է 11,8 տոկոս, կամ այլ կերպ՝ այս տարածում կառուցապատողի համար բացի շահութահարկից՝ լրացուցիչ շուրջ 15 տոկոսի չափով բեռ է ավելանում, իսկ 7-8-9-րդ գոտիներում այս ֆիսկալ բեռը հասնում է 69-70-80 տոկոսի, ընդհուպ՝ 110 տոկոսի։ Այսինքն՝ ստացվել է իրավիճակ, երբ կենտրոնում կառուցապատում իրականացնելը, առաջին երեք գոտիներում, ավելի գրացվիչ ու շահութաբեր է, քան մյուս գոտիներում»,-ասել է նա իր ելույթում։ Նշենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանի ավագանին հաստատել է շինարարների համար նոր էապես բարձրացված տեղական վճարների և տուրքերի չափը՝ սահմանելով 4 մլն դրամ բազային վաճար և 7 մլն դրամ բազային տուրք, մինչդեռ նախկինում կառուցապատողները շինարարության թույլտվություն ձեռք բերելու համար վճարում էին ընդամենը 700 հազար ՀՀ դրամ։ Շինարարության ոլորտի ներկայացուցիչների դիրքորոշմամբ, նման փոփոխությունը կբերի նաև շինարարության ոլորտում ներդրումների կտրուկ նվազեցման։ Հիշեցնենք նաև, որ ներկայումս քննարկվում է եկամտային հարկի վերադարձման համակարգի՝ էլ ավելի սահմանափակման հարցը՝ առաջարկելով այն աստիճանաբար կրճատել ըստ մարզերի և ըստ տարիների: «Առաջարկվում է սահմանել, որ 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով չի վերադարձվում տոկոսագումարների չափով եկամտային հարկը, եթե գույքը գտնվում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում: 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով չի վերադարձվում, եթե անշարժ գույքը գտնվում է այլ մարզերում»,- ավելի վաղ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և հավելել. «Նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով հիփոթեքային վարկի վարկառուին և, առկայության դեպքում, համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի վերադարձման ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը»: Օրենքում իրականացվելիք փոփոխությունները բացատրվում են նրանով, որ ենթադրաբար, դրանք բոլոր մարզերում նույնպես կբերեն շինարարության ոլորտի այն դրական փոփոխությունները, որը Եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը բերեց Երևան քաղաքում: Sputnik ԱրմենիաՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/08/21 22:00
Օգոստոսի 21-ի բիզնես լուրերը
Oրվա տեղական եւ միջազգային տնտեսական գլխավոր լուրերը
-
ԱՄՆ-ն 15% մաքսատուրք չի սահմանի ԵՄ որոշ ապրանքների համար
2025/08/22/ 00:14 -
Օգոստոսի 21-ի բիզնես լուրերը
2025/08/21/ 22:00 -
Չինաստանը կարող է դառնալ Boeing-ի նոր խոշորագույն հաճախորդը
2025/08/21/ 19:30 -
Ինչպես աշխատանքը դարձնել հաճելի․ փոքր ուրախություններից մինչև անհատականության արտահայտում
2025/08/21/ 19:10 -
Գերմանիայի կանցլերը Սպիտակ տուն այցելության ժամանակ միտումնավոր ընտրել է փղերի պատկերներով փողկապ
2025/08/21/ 19:05 -
Օգոստոսի 21-ի կարևոր լուրերը
2025/08/21/ 19:00 -
McDonald’s-ը կիջեցնի կոմբո-ուտեստների գները
2025/08/21/ 18:45 -
Sony-ն բարձրացնում է PlayStation 5-ի գինը ԱՄՆ-ում
2025/08/21/ 18:30 -
Mazda-ն գործարկում է էլեկտրոմեքենաների լիցքավորման համաեվրոպական հավելված
2025/08/21/ 18:15 -
Ծաղկաձորի 375 միլիոն դրամ արժողությամբ հողամասը վերադարձել է պետությանը
2025/08/21/ 18:00
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՕԳՈՍՏՈՍԻ 21, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՕԳՈՍՏՈՍԻ 21, 2025Թ.

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն արևային կայան են տեղադրել Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ԼՈՒԾՈՒՄՆԵՐ՝ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

ՆԵՐՄՈՒԾՈՂԻՑ՝ ԽՈՇՈՐ ԱՐՏԱԴՐՈՂ. «ԷԼԵԿՏՐԻԿԱ ԳՌՈՒՊ»
