Տնտեսական ակտիվության անկման ռեկորդը հոկտեմբերին՝ տարվա նվազագույն ցուցանիշ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։
Այսպիսով՝
Տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակել է դանդաղել՝ հոկտեմբերին արձանագրելով այս տարվա ամենացածր ցուցանիշը` 4.2%, որը շուրջ 2.8 տոկոսային կետով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից: Արդյունքում հունվար-հոկտեմբերի աճը ևս դանդաղել է նախորդ ամսվա կուտակային ցուցանիշի համեմատ։ Հաշվի առնելով նախորդ տարվա վերջի բարձր բազան՝ ՏԱՑ-ը կշարունակի դանդաղել նաև ընթացիկ տարվա հաջորդ՝ վերջին երկու ամիսներին։
Արդյունաբերության և արտահանման աճերը հիմնված են ՀՀ տնտեսության հետ քիչ կապ ունեցող գործոնների վրա: Ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման կառուցվածքում բարձր աճ ապահովող գործոնը ոսկերչական գործունեությունն է, որը, ըստ էության, վերաարտահանում է։ Առանց այդ գործունեության նպաստման, ընդհանուր արդյունաբերությունն անկում է ապրել 0.4%-ով, իսկ արտահանումը` 8.4%-ով։ Սա ՀՀ տնտեսության արդյունաբերական և արտահանելի հատվածի իրական միտումն է, ինչը բնականաբար մտահոգիչ է, և այս ուղղությամբ տնտեսական քաղաքականության ակտիվ քայլերի անհրաժեշտությունն առավել է մեծանում։
Գնաճը գտնվում է բավական ցածր մակարդակում, իսկ միջին գնաճը զրոյական է՝ չնայած ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության շարունակական մեղմացմանը։ Ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն շուրջ 2.0 տոկոսային կետով նվազեցրել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը, սակայն գնաճը միջինում մնացել է 0%-ի միջակայքում։ Թեև գնաճի ցածր ցուցանիշը պայմանավորվում է նաև ներմուծված գների ցածր աճով, այնուամենայնիվ, այն արտացոլում է նաև ներքին տնտեսությունում ցածր պահանջարկը։
Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է։ Տնտեսական ակտիվության տեմպը աստիճանաբար դանդաղում է, ինչը նշանակում է, որ 2024թ. փաստացի իրական ՀՆԱ-ի աճը կլինի ավելի ցածր, քան բյուջեի հիմքում դրված 7.0%-ը (կառավարությունը նույնպես վերանայել է աճի կանխատեսումը դեպի ներքև)։ Սակայն բյուջեի եկամուտների և ծախսերի ներկա աճերի պահպանման պարագայում պակասուրդը կհասնի պլանավորված մակարդակին՝ ՀՆԱ-ի նկատմամբ լինելով ավելի բարձր, քան նախատեսվում էր։ Արդյունքում կառավարության պարտքի մակարդակը ևս կգերազանցի պլանավորված ցուցանիշը։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․