ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թվականի խոշորագույն հարկատուների ցանկը: Այն կրկին գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ), որը վճարել է 101,967 մլրդ դրամ հարկ:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար:
ԶՊՄԿ-ի դիրքը
Հատկանշական է, որ ընկերությունը 2021 թվականից մշտապես եղել է խոշոր հարկատուների ցանկի առաջատար: 2024-ին ԶՊՄԿ-ն զգալիորեն գերազանցել է իր նախորդ տարվա ցուցանիշը՝ 70.88 մլրդ դրամ: Ավելին, 2024-ի 6 և 9 ամիսների տվյալներով նույնպես ընկերությունն առաջին տեղում էր, համապատասխանաբար՝ 64 մլրդ և 83,668 մլրդ դրամ հարկերով:Լավագույն տասնյակը
Ահա 2024 թվականի խոշորագույն հարկատուների առաջին տասնյակը՝ ըստ ՊԵԿ-ի տվյալների.- ԶՊՄԿ - 101,967 մլրդ դրամ
- Մոբայլ սենթր - 66,739 մլրդ դրամ
- Գրանդ տոբակո - 63,055 մլրդ դրամ
- Գազպրոմ Արմենիա - 46,860 մլրդ դրամ
- Փրիթի ուեյ (Վեստա) - 36,293 մլրդ դրամ
- Սի փի էս էներջի գրուպ - 58,8 մլրդ դրամ
- Ամերիաբանկ - 58,7 մլրդ դրամ
- Վայլդբերիզ - 53,2 մլրդ դրամ
- Ինտերնեյշնլ Մասիս տաբակ - 51 մլրդ դրամ
- ՋԵՅ ԹԻ ԱՅ Արմենիա - 50,3 մլրդ դրամ

