Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 2024թ. թողարկման ՀՀ թղթադրամ
Կենտրոնական բանկը ջրջանառության մեջ է դնում 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամ: Սկսած 2025 թ. հունվարի 27-ից՝ ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի որոշմամբ շրջանառության մեջ կդրվի 2024 թ. թողարկման նոր թղթադրամը: Փոփոխությունները 2018 թ. թողարկման նույն անվանական արժեքի թղթադրամների համեմատ Դիմերեսում՝
  • Վերևի աջ անկյունում՝ թողարկման տարեթիվը՝ «2024»
  • ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը
Դարձերեսում՝
  • Ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվերը տպագրված են օպտիկապես փոփոխական ներկով:
Նշում. 1999-2021 թթ. թողարկման 20000 դրամ արժողությամբ թղթադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ՝ առանց սահմանափակումների կամ պայմանների փոփոխության: Մանրամասների համար . https://www.cba.am/AM/News/Pages/news_27012025.aspx Շրջանառության մեջ գտնվող թղթադրամներ. https://www.cba.am/.../detailsncbrabanknotescirculated3... Թղթադրամների պաշտպանական հատկանիշները. https://www.cba.am/.../ncbrabanknotescirculatedsecurity3...   Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: