Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն առաջիկա շաբաթվա ընթացքում կայանալիք նիստի ընթացքում հավանաբար անփոփոխ կթողնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 4.25-4.5%: ԴՊՀ-ի պաշտոնյաների համոզմամբ գնաճը կշարունակի կայուն տեմպով շարժվել դեպի թիրախային 2% ցուցանիշը՝ միաժամանակ պահպանելով գործազրկության ցածր մակարդակը և շարունակելով տնտեսական աճի տեմպը։
ԱՄՆ սպառողների վստահության ինդեքսը հունվարին վերջին վեց ամիսների ընթացքում առաջին անգամ նվազել է՝ աշխատաշուկայի վերաբերյալ մտահոգությունների և Թրամփի վարչակազմի կողմից պլանավորված ներմուծման մաքսատուրքերի նոր քաղաքականության արդյունքում հնարավոր բարձր գնաճի սպասումների ֆոնին։
Ճապոնիայի կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ սահմանելով 0.5%, ինչն ամենաբարձր մակարդակն է 2008թ.-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր։
Թուրքիայի կենտրոնական բանկը կրճատել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2.5 տոկոսային կետով և սահմանել 45%՝ շարունակելով քաղաքականության մեղմացման ցիկլը։ Թուրքիայում գնաճը շարունակվում է զգալիորեն գերազանցել թիրախային 5% ցուցանիշը և դեկտեմբերին կազմել է 44.38%, իսկ 2024թ.-ի մայիսին այն հասել էր 75% առավելագույն ցուցանիշին։
ՌԴ պետական բյուջերի պակասուրդը 2024թ.-ին արդեն երրորդ տարին անընդմեջ գերազանցում է 3 տրիլիոն ռուբլին։ Երկրի ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ բյուջերի պակասուրդը կազմել է 3.49 տրիլիոն ռուբլի (34.4 միլիարդ դոլար), բյուջեի եկամուտներն ավելացել են 26%-ով, ծախսերը՝ 24.4%-ով։
finarm.am
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29 -
19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ
2026/05/07/ 10:56 -
Կիբերանվտանգության նոր դարաշրջանը․ ինչու են ԱԲ մարտահրավերները հատկապես կարևոր Հայաստանի համար
2026/05/07/ 10:41 -
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն